ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. First Armenian Front երկրպագուների խմբին անդամներին Մակեդոնիան մուտքի վիզա չի տրամադրել:
Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիայի մարզական վերլուծաբան Խաչիկ Չախոյանը՝ Հայաստան-Մակեդոնիա խաղից 2 շաբաթ առաջ, այսինքն՝ ընդունված ժամանակահատվածում, երկրպագուները դիմել են Մոսկվայում Մակեդոնիայի դեսպանատուն՝ մուտքի վիզա ստանալու համար:
Դիմելու օրվանից նրանցից անընդհատ պահանջել են ինչ-որ լրացուցիչ փաստաթղթեր: FAF այն անդամները, որոնք ցանկություն են ունեցել ֆուտբոլային խաղը դիտել տեղում, հերթով ներկայացրել են դեսպանատան պահանջած լրացուցիչ փաստաթղթերը:
Ի վերջո` դեսպանատնից պատասխան է եկել, որ քանի որ FAF-ից դիմումատուների թիվը շատ է, Մակեդոնիան պատրաստ է մուտքի վիզա տրամադրել միայն նրանցից 15-ին:
Այս ամբողջ քաշքշուքն ավարտվել է նրանով, որ ի վերջո դեսպանատունը մերժել է բոլորին մուտքի վիզա տրամադրելու դիմումը:
FAF անդամներից Վահե Գասպարյանը Sputnik Արմենիայի վերլուծաբանի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այս ամենը հստակ և կանխավ մտածված է եղել, որ իրենց չտրամադրվի մուտքի վիզա:
Նա նաև շեշտել է, որ սա աննախադեպ բան է. «Վերջին ութ տարիների ընթացքում FAF-ը նման բանի առաջին անգամ է հանդիպում, երբ առանց պատճառաբանության երկրպագու խմբի ոչ մի անդամի խաղն ընդունող պետությունը մուտքի վիզա չտա՝ առանց որևէ պատճառաբանության»:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կայանալու է Ազգերի լիգայի երկրորդ տուրի՝ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Խաղը կկայանա Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 20:00:
Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականներն, ընդհանուր առմամբ, միմյանց հանդիպել են 6 անգամ, որոնցից 2-ում հաղթել է Հայաստանի հավաքականը, 2-ում՝ Մակեդոնիան և 2 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։
7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,–ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում լուրեր էին տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։



