00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինձ առանց որևէ ապացույցի, անմեղ տեղը տարել են ԱԱԾ». Գագիկ Սիմոնյանը գնալու է «մինչև վերջ»

© Sputnik / Aram NersesyanГагик Симонян на пресс-конференции "Скандал в армянском футболе, о котором боялись говорить больше двух лет"
Гагик Симонян на пресс-конференции Скандал в армянском футболе, о котором боялись говорить больше двух лет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, որը 2015 թվականի դեկտեմբերի 24-ին 6 ամսով կալանավորվել էր պայմանավորված խաղերի գործով, վստահեցնում է, որ ինքը որևէ կապ չունի միլիոնների հետ։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. «Ուլիս» ֆուտբոլի ակումբի նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը հերքում է պայմանավորված հանդիպումներում ներգրավված լինելու և խաղադրույքներ կատարելով մեծ գումար վաստակելու մեղադրանքը, որը շրջանառվում է 2015 թվականից ի վեր։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Երբ ինձ կանչեցին ԱԱԾ, պետն ասաց, որ հայկական ֆուտբոլի հեղինակության հետ եմ խաղում։ Ես այստեղ եմ, որ ասեմ իրականությունը։ Նշվում է 2-3 մլն դոլար գումար, բայց ես դրա հետ կապ չունեմ։ Ես երբեք ոչ մի խաղադրույք չեմ կատարել։ Իրենք իրենց խաղն արեցին, առան, կերան, ինձ ճամփու դրեցին»,- ասաց Սիմոնյանը:

Նա այժմ ստորագրությամբ ազատ է արձակվել, բայց դատական գործընթացները դեռևս չեն ավարտվել։

«Ինձ առանց որևէ ապացույցի, անմեղ տեղը տարել են ԱԱԾ, ձերբակալել են, որ ցույց տան, թե Հայաստանում տեղի է ունենում պայքար պայմանավորված խաղերի դեմ: Իմ դեմ ոչ մի ապացույց չկա: Հարցաքննության է հրավիրվել մոտ 20 ֆուտբոլիստ: Ես 2015 թվականին 6 ամիս ազատազրկվեցի, այնուհետև ինձ ազատ արձակեցին, իսկ հիմա դատական գործընթացն անտեղի հետաձգվում է»,-շեշտեց նախկին մարզիչը` առանց անուններ նշելու:

Гагик Симонян и Гурген Рустамян на пресс-конференции Скандал в армянском футболе, о котором боялись говорить больше двух лет - Sputnik Արմենիա
«Ուլիսի» գլխավոր մարզիչը բացում է խաղաքարտերը. Գագիկ Սիմոնյանի ասուլիսը լուսանկարներով

Մարզիչը նշեց, որ որևէ մեկին չի ցանկանում մեղադրել, քանի դեռ գործը վերջնականապես չի բացահայտվել։

«ԱԱԾ-ում ասում են՝ էս ի՛նչ եք արել մեր ֆուտբոլի հետ, էս ի՛նչ թվերի հետ եք խաղացել»,-ասաց Սիմոնյանը` պնդելով, որ ինքն էլ ոչնչից տեղյակ չի եղել:

47 տարեկան Սիմոնյանը չի պատրաստվում զենքը վայր դնել և վստահեցնում է` գնալու է մինչև վերջ, որպեսզի ապացուցի իր անմեղությունն ու օգնի բացահայտել իրական մեղավորներին:

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին ԱԱԾ-ն հաղորդել էր, որ հայկական Ֆուտբոլային «Ուլիս» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, բուքմեյքերական գրասենյակից մեկի ոմն աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և, ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առանձին ֆուտբոլիստների միջև:

© SputnikԳագիկ Սիմոնյանն այլևս չի լռելու, «Ուլիսի» գլխավոր մարզիչը բացում է խաղաքարտերը
Գագիկ Սիմոնյանն այլևս չի լռելու, «Ուլիսի» գլխավոր մարզիչը բացում է խաղաքարտերը - Sputnik Արմենիա
Գագիկ Սիմոնյանն այլևս չի լռելու, «Ուլիսի» գլխավոր մարզիչը բացում է խաղաքարտերը
Լրահոս
0