Արարատ 73

«Արարատ-73»-ի լեգենդներից մեկն էլ հեռացավ

364
(Թարմացված է 20:40 26.08.2018)
Մահացել է Ալյոշա Աբրահամյանը:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Կյանքի 72-րդ տարում մահացել է Ալյոշա Աբրահամյանը: Լեգենդար դարպասապահը երկար ժամանակ բուժվում էր:

Նա ծնվել էր 1945 թվականին: 1966 թ.-ից ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատի» կազմում:

Հինգ տարի անց՝ 1966թ.-ին ստացել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալ, 1973 թ.-ին` երկրի գավաթը եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալ, 1975թ.-ին ԽՍՀՄ գավաթ:

1966 թվականին Ալյոշա Աբրահամյանը արժանացել էր «Սմենա» ամսագրի «Լավագույն սկսնակ» մրցանակին, իսկ 1973 թ.-ին ընդգրկվել  երկիր 33 լավագույն ֆուտբոլիստների կազմում: Արժանացել է ՀԽՍՀ Գերագույն սովետի պատվոգրի:

Հանդես է եկել ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում, իսկ «Արարատի» կազմում մասնակցել է 189 խաղի:

364
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Մահացել է «Արարատ 73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանը