ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Բրազիլացի ֆուտբոլիստ, Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասապահ Գելյերմոն շնորհավորել է հայկական «Փյունիկին»` Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու կապակցությամբ` դիմելով, մասնավորապես Արթուր Սարկիսովին։ Շնորհավորական տեսանյութը նա հրապարակվել է «Փյունիկ» ակումբի ֆեյսբուքյան էջում։
«Արթուր, ողջույն, ընկերս, շնորհավորում եմ», — այսպես է սկսել իր շնորհավորական տեսանյութը Գիլյերմեն։
Բրազիլացի դարպասապահը նշել է, որ երկրպագելու է հայկական թիմին։
«Ես երկրպագում եմ ձեզ, հաջողություն եմ մաղթում, եղբայրս», —ամփոփել է իր խոսքը Գիլյերմեն։
Ավելի վաղ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթել է մակեդոնական «Վարդարին», իսկ երկրորդ փուլում՝ ղազախական «Տոբոլին»։
Երրորդ փուլում «Փյունիկը կխաղա Թել Ավիվի «Մակկաբիի» հետ։ Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 16-ին Իսրայելում։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։
7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։
«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, վաղը կկայանա», - հավելեց Մարուքյանը։



