ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Սևանի «Հարսնաքար» հյուրանոցում այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) 16-րդ ժողովը։ Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ժողովի բացման ելույթից հետո հայտարարեց, որ ժողովը կվարի իր տեղակալը, իսկ ինքը հարգելի պատճառներով ներկա չի լինի։
Թե որոնք են հարգելի պատճառները, Հայրապետյանը խոստացավ հայտնել ավելի ուշ։ Այս խոսքից հետո Հայրապետյանը դուրս եկավ դահլիճից, բայց որոշ ժամանակ անց վերադարձավ ու մնաց մինչև ժողովի ավարտը, բայց ժողովն անցկացրեց նրա տեղակալ Արմեն Մինասյանը։
Ժողովի ավարտին Հայրապետյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։
Նա նշեց, որ այս օրերին փորձ է արվում վարկաբեկել իրեն, թեև ինքն այլևս երբեք քաղաքականություն չի մտնի և զբաղվելու է միայն ֆուտբալային հարցերով։
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության մասին հարցին ի պատասխան, Հայրապետյանն ասաց, որ ընտրությունը կկայանա հաջորդ տարվա փետրվարին։
«Եթե կա մեկը, ով կարող է ավելի լավ ծրագիր առաջարկել, թող ներկայանա,- ասաց նա։- Եթե ֆուտբոլային հանրությունը չընտրի, ես ոչինչ անել չեմ կարող: Կարծում եք` կառչա՞ծ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Իհարկե ոչ»։
Նշենք, որ Հայրապետյանը ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնել է 2002 թվականին։ 2006, 2010 և 2015 թվականներին Ռուբեն Հայրապետյանը վերընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։
7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։



