Յուրա Մովսիսյան

Յուրա Մովսիսյանը վիրահատությունից հետո հուզիչ գրառում է արել համացանցում

85
Ֆուտբոլիստն աջակցության համար շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, ընկերներին ու ընտանիքին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Շվեդական «Յուրգորդենի» ու Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ոտքի վիրահատությունը հաջող է անցել։ Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք` հարձակվողը «Յուրգորդենի» մեկնարկային կազմում մայիսի 18-ին Էրեբրուի դեմ խաղում 36-րդ րոպեին լուրջ վնասվածք է ստացել։

«Շատ շնորհակալ եմ Մանդելբաումին։ Վիրահատությունը հաջող է անցել, այսօր ապաքինման շրջանն է սկսվում։ Ճանապարհը բարդ է լինելու, 4 ամիս է պահանջվելու։ Բայց ես կանեմ ամեն հնարավոր բան, որ 100%-ով պատրաստ լինեմ», — լուսանկարին կից գրել է Մովսիսյանը։

Մարզիկը նաև շնորհակալություն է հայտնել ընտանիքին ու ընկերներին, նաև բոլոր այն մարդկանց, որոնք աջակցել են բարի մաղթանքներով ու աղոթքներով։

«Իմ զարմիկ Վազգենը ստիպում է ինձ վիրահատությունից 3 ժամ անց մարզվել։ Ես կվերադառնամ», — գրել է Յուրան։

Յուրա Մովսիսյանը խաղում էր Հայաստանի հավաքականի կազմում 2010-2015 թվականներին։ Նրան երեք տարի շարունակ ազգային հավաքական չէին հրավիրում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ վիճաբանության պատճառով։

Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը 2018 թվականի հունիսի 11-ին հրապարակել է լեգեոներների անունները, որոնք ընկերական խաղերին մասնակցելու հրավերներ են ստացել։ Մովսիսյանը նրանց թվում է։

85
Ըստ թեմայի
Յուրա Մովսիսյանը ընդամենը Հայաստանի բազմաթիվ ֆուտբոլիստներից մեկն է. Հայրապետյան
Յուրա Մովսիսյանը սեր է խոստովանել իր «արքայադստերը»