Ըմբշամարտ

Հայ ըմբիշները հինգ մեդալ են նվաճել Ստամբուլում

65
Ազատ ոճի հավաքականը նվաճել է 2 մեդալ, հունահռոմեական ոճի հավաքականը` 3։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Ստամբուլում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը։

Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը նվաճել է 2 մեդալ՝ 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Հիշեցնենք, որ ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում 3 բրոնզե մեդալ էին նվաճել նաև հունահռոմեական ըմբիշներ Նորայր Հախոյանը, Սլավիկ Գալստյանը և Արման Բաղդասարյանը:

65