Հենրիխ Մխիթարյան

Ե՞րբ Մխիթարյանը կվերադառնա խաղադաշտ. ժամկետները հստակեցվել են

263
(Թարմացված է 10:59 09.04.2018)
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հստակություն է մտցրել իր թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղադաշտ վերադառնալու ժամկետների վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ, լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծնկահոդի վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացրել է «զինագործների» մարզիչ Արսեն Վենգերը «Սաութհեմփթոնի» հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին:

Նրա հավաստիացմամբ՝ հինգշաբթի օրը Մխիթարյանը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ ԲԿՄԱ-ի դեմ կայանալիք պատասխան խաղին, «Նյուքասլի» հետ հանդիպմանը, ինչպես նաև դրանից մեկ շաբաթ անց կայանալիք «Վեսթ Հեմի» հետ խաղին:

«Նա հաստատ բայց կթողնի այդ խաղերը: Բայց դեռ կարող է մասնակցել մրցաշրջանի վերջին խաղերին»,- ասել է Վենգերը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ծնկի վնասվածք էր ստացել և փոխարինվել Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչում ԲԿՄԱ-ի հետ խաղում, որը կայացել է հինգշաբթի Լոնդոնում և ավարտվել 4:1 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի։

 

263
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (153)
Ըստ թեմայի
Մխիթարյանի զվարճալի տեսանյութը հայկական ֆուտբոլի հետնաբեմից
Բուքմեյքերները վստահում են Հենրիխ Մխիթարյանի թիմին. «Արսենալ»–«ԲԿՄԱ»
Քվեարկեք Հենրիխ Մխիթարյանի օգտին. ո՞վ է «Արսենալ»-«Միլան» խաղի լավագույն ֆուտբոլիստը
Մխիթարյանի մասին խոսելով` Վենգերը նրբորեն «կծել» է «Մանչեսթերին». Metro