00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆուտբոլի բարձրագույն խումբը կհամալրեն չորս ակումբներ, ի՞նչ կտա դա հայկական ֆուտբոլին

© Sputnik / Asatur YesayantsКубок Армении. МИКА-Бананц
Кубок Армении. МИКА-Бананц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի թիվը հաջորդ մրցաշրջանից ավելանալու է չորսով: Այսինքն` մրցանակային եռյակում ընդգրկվելու համար պայքարելու են ոչ թե վեց, այլ տասը թիմեր:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik, Խաչիկ Չախոյան. 2016-17 թվականների մրցաշրջանի նախօրեին լուծարվեցին երկու թիմեր՝ «Ուլիսն» ու «Միկան», և բարձրագույն խմբի մասնակիցների թիվը կրճատվեց` հասնելով վեցի։ Դա, մեղմ ասած, ազդեց առաջնության որակի ու թիմերի խաղի վրա: Ֆուտբոլի ֆեդերացիան արդեն երկու մրցաշրջան է` ստիպված է վեց թիմերի միջև վեց շրջանով առաջնություն անցկացնել:

Բարձրագույն խմբի մասնակիցների շարքը համալրելու են «Արցախը», «Լոռին», «Արարատ-Մոսկվան» (Երևան) և «Կոտայքը»: Ի՞նչ կտա այս համալրումը մեր առաջնությանը: Նախ և առաջ` ավելի շատ թիմերի առկայության պարագայում մրցակցությունը կբարձրանա, իսկ մրցակցությունը վարպետություն է կերտում: Բացի այդ, նորեկ չորս թիմերից երկուսը ներկայացնելու են Հայաստանի մարզերը: «Լոռին» և «Կոտայքն», իհարկե, ֆուտբոլն ավելի կհանրայնացնեն մարզերում: Բացի այդ, ավելի շատ հայ ֆուտբոլիստներ կկարողանան խաղալ առավել բարձր մակարդակում:

Товарищеский матч. Армения - Литва. 27.03.2018 - Sputnik Արմենիա
Ովքե՞ր են ղեկավարել Հայաստանի հավաքականը. «Բաքվեցի Պելեից» մինչև Արթուր Պետրոսյան

Իհարկե, նաև շատ կարևոր է, որ ֆուտբոլում իրենց ներդրումն են ունենալու հայ ճանաչված գործարարները: Գագիկ Ծառուկյանը հովանավորելու է «Կոտայքը», իսկ «Արարատ-Մոսկվան» մեզ հասած տեղեկությունների համաձայն` Սամվել Կարապետյանը: Մյուս երկու թիմերի՝ «Արցախի» ու «Լոռիի» ֆինանսական հնարավորությունները ավելի համեստ են, բայց այս ակումբների հովանավորներն էլ արդեն բավականին լուրջ ներդրումներ են արել ու առաջին խմբում թիմերի ելույթները ասվածի ապացույցն են:

Անկասկած ֆուտբոլում ֆինանսական ներդրումները կարևոր նշանակություն ունեն: Բայց ճիշտ ու նպատակաուղղված աշխատանքի դեպում կարելի է նաև ֆինանսական օգուտ ունենալ ֆուտբոլիստներին ուղարկելով այլ երկրներ: Դրա համար հարկավոր է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, մանկապատանեկան դպրոցներ: Այս ամենն իրականացնելու համար մեծ գումարներ են հարկավոր: Ու քանի որ նորեկ ակումբներից առնվազն երկուսը ֆինանսապես ապահովված են լինելու (համենայնդեպս այդպես է ենթադրվում), ապա կարելի է լավատեսորեն վերաբերվել գալիք մրցաշրջանին:

Խաղերի թիվը կավելանա, տասը մասնակիցները միմյանց հետ այլևս վեց անգամ չեն մրցի, ինչը նաև հոգնեցնող է: Այսօրվա դրությամբ Հայաստանի բարձրագույն խմբի մասնակից թիմերում բավականին շատ լեգեոներներ կան: Այդ բազմաթիվ լեգեոներներից մի քանիսին կարելի է առանձնացնել իրենց խաղով:

Մանկապատանեկան մեծ դպրոց ու հիանալի մարզադաշտեր ունեցող «Բանանցի» մեկնարկային կազմում խաղից —խաղ ընդգրկվում են 6-8 ֆուտբոլիստներ: Զարմանալի է, որ «Բանանցում» ֆուտբոլիստներ աճեցնում են, բայց բարձրագույն խմբում տեղ չունեն նրանց համար: Ներկայումս մի շարք թիմերում խաղում են այս ակումբի տասնյակից ավելի նախկին ֆուտբոլիստներ: Եվ բացի այդ, լեգեոներների նման թվով «Բանանցը» լուրջ արդյունքի չի հասնում: Այսինքն` այնպես չէ, որ դրսի խաղացողները բարձր խաղամակարդակ ունեն:

Полузащитник Арсенала Роберт Пирес отмахивается от Тима Шервуда во время полуфинала Кубка Англии в матче Арсенал - Тоттенхэм (08 апреля 2001). Стадион Олд Траффорд, Манчестер, Великобритания - Sputnik Արմենիա
Մխիթարյանի մասին խոսել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոբեր Պիրեսը. «Նա մաեստրո է»

Լեգեոներներով հարուստ է նաև «Ալաշկերտը»: Գործող չեմպիոնի կազմում խաղում են Հայաստանի ամենափորձառու ֆուտբոլիստներից շատերը: Բայց «Ալաշկերտը» չունի այն մարզաբազան ու մանկապատանեկան մարզադպրոցն` իր հարմարություններով, ինչ «Բանանցը»: Նույնը վերաբերում է նաև «Գանձասար-Կապանին»: Հայկական մյուս թիմերում էլ, իհարկե, կան արտասահմանցի ֆուտբոլիստներ: Ակումբները ամեն դեպքում ունեն իրենց նպատակը` չեմպիոն չդառնալու դեպքում վաստակել Եվրոպայի լիգայի մրցաշարի ուղեգիր, ինչը նույնպես ֆինանսական բոնուսներ է ենթադրում ՈւԵՖԱ-յի կողմից:

Թե ինչ կազմ կունենան նորեկ ակումբները, պարզ կդառնա մոտ ապագայում: Բայց հայ ֆուտբոլիստների թիվը բարձրագույն խմբում կավելանա միանշանակ: Փորձի ու վարպեության ձեռքբերումը մեկ օրում կամ մեկ մրցաշրջանում չի լինում: Դա ժամանակ է պահանջում: Եթե ակումբները միշտ նշում են, որ մտածում են հավաքական թիմերի մասին, ապա պետք է գործով դա ապացուցեն և առավելագույն հնարավորություն տան երիտասարդ ֆուտբոլիստներին: Մատների վրա կարելի է հաշվել այն թիմերին, որոնց ֆուտբոլիստները հրավիրվում են ազգային հավաքական: Նշանակում է` հավաքականի մասին շատերը չեն էլ մտածում:

Լրահոս
0