Ֆուտբոլ

Ռուսաստանցի գործարարը որոշել է Երևանում պատանիների միջազգային մրցաշար անցկացնել

244
(Թարմացված է 14:16 08.04.2018)
Արդեն համաձայնության կա «Չելսիի» հետ, հիմա բանակցում են «Միլանի» հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. «Փյունիկ» ակումբի սեփականատեր ու գործարար Արթուր Սողոմոնյանն այս ամռանը նախատեսում է պատանի ֆուտբոլիստների միջազգային մրցաշար անցկացնել Երևանում։ Այս մասին նա հայտնեց Sputnik Արմենիային։

«Ես ուզում եմ, որ պատանեկան մրցաշար անցկացնենք Երևանում, որին կմասնակցեն ճանաչված ակումբների թիմեր: Պաոլո Ֆերեյրայի հետ («Չելսիի» նախկին պաշտպան — խմբ.) արդեն համաձայնության կա, որ «Չելսիի» թիմը կժամանի Հայաստան: Բանակցում ենք «Միլանի» հետ: Հուսով եմ, որ ճանաչված ակումբներից շատերը կմասնակցեն Հայաստանում կայանալիք այդ մրցաշարին, որի անբաժանելի մասնիկն եմ համարում նաև Հայկական ակումբների պատանեկան թիմերը: Կլինեն նաև ռուսական ակումբների թիմեր»,- ասաց Սողոմոնյանը:

Մրցաշարը, որն ուզում են ավանդական դարձնել, նախատեսվում է անցկացնել կա՛մ մինչև 12, կա՛մ մինչև 16 տարեկան ֆուտբոլիստների համար:

 

244