ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը և դիմել Թուրքիայի կառավարությանը, որպեսզի նրանք ևս հրաժարվեն մասնակցությունից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը:
Սակայն Թուրքիայի կիոկուշին կարատեի թիմերից մեկը ցանկություն է հայտնել մասնակցել և ապրիլի 6-ին կժամանի Հայաստան:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի պատանիների, երիտասարդների և մեծահասակների տարիքային խմբերում: Հայաստանում անցկացվող Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Հայաստանի սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀԱՕԿ-ի աջակցությամբ:
Առաջնությանը մասնակցելու է 28 պետություններից շուրջ 700 մարզիկ: Մրցումները կանցակցվեն Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների ներկայությամբ: