Սոնա Պողոսյան

Ո՞վ խփեց թիկունքից. Արտաշես Ներսիսյանը դավաճանություն է համարում դոպինգի օգտագործումը

168
(Թարմացված է 19:22 03.04.2018)
Ծանրորդ Սոնա Պողոսյանի դոպինգ օգտագործելու պատճառով պաշտոնից հեռացվել է Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը և որակազրկվել է ծանրորդի անձնական մարզիչ Արման Ղազարյանը:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Ամենազավեշտալին այս իրավիճակում այն է, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականը որակազրկված է, և մեր մարզիկները չեն մասնակցում կամ ինչ-որ հատուկ ծրագրով նախապատրաստվում մրցումների: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը պարզապես դավաճանություն համարեց տեղի ունեցածը, որի մասին, ինչպես պարզվում է, մարզիչը ոչինչ չի իմացել:

Հասկանալի է, որ հավաքականի մարզիչը մարզիկների հետ աշխատում է հիմնականում ուսումնամարզական հավաքաների ու մրցումների ժամանակ: Մնացած ժամանակահատվածում յուրաքանչյուր ծանրորդ մարզվում է անձնական մարզչի հետ: Չենք ուզում սլաքները ուղղել Արման Ղազարյանի կողմ, բայց Արտաշես Ներսիսյանի հետ զրույցից հասկանալի էր, որ հավաքականի գլխավոր մարզիչն անչափ վրդովված է ու, մեղմ ասած, չի հասկանում, թե ինչու է Սոնա Պողոսյանը դիմել այդ քայլին:

«Արդեն մի քանի տարի է, ինչ մեր հավաքականում դոպինգային երևույթներ չկային: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել ու կատարվում: Մարզիկները միշտ տեղեկացված են եղել, թե որ դեղամիջոցները չեն թույլատրվում: Գրքերի, գրքույկների ու առանձին զրույցների միջոցով միշտ զգոն ենք պահել ծանրորդներին դոպինգից հեռու մնալու համար: Բայց դե ես հո չեմ կարող հետևել մարզիկին, թե ինչ է ուտում տանը կամ ինչով է զբաղվում օրվա ընթացքում, մարզումներից դուրս», — նշեց Նազարյանը:

Թվում էր, թե դոպինգային սկանդալը, որի պատճառով Հայաստանը կորցրեց օլիմպիական բրոնզե մեդալը, դաս կլինի մյուսների համար, ու մենք այլևս նման իրավիճակում չենք հայտնվի: Բայց արի ու տես, որ կան մարդիկ, որոնք սիրում եմ շամպայն խմել կամ ռիսկի դիմել: Ընդ որում ամենահետաքրքիրն այն է, որ հավաքականի գլխավոր մարզչի, ծանրորդների ու հավաքականի բժիշկ Դավիթ Մուսինյանի միջև միշտ կապ է եղել:

«Մենք ամեն օր կապի մեջ ենք եղել ծանրորդների հետ: Եղել է` մեկի գլուխը ցավացել է, զանգել են, ասել եմ` բժիշկին հարցրեք, թե ինչ դեղ է կարելի խմել, գնացել են ատամ քաշելու, ճշտել ենք` արդյո՞ք լիդոկային կարելի է օգտագործել, թե ոչ: Հսկողությունը միշտ եղել է, ու ծանրորդներն էլ շատ լավ գիտեին, որ սա կատակ չէ: Բացի այդ, բոլորն էլ անցած տարի ցույց տված արդյունքներից հետո համոզվեցին, որ կարող են «մաքուր» էլ հասնել մեծ ու ցանկալի արդյունքների: Մեր կանանց հավաքականը տարիքային տարբեր խմբերում ու տարբեր մրցումներում 23 մեդալ է նվաճել, և մենք մտածում էինք այս ամենը զարգացնելու մասին: Իսկ հիմա ես ուղղակի չգիտեմ` ինչ ասեմ»,- նշեց Ներսիսյանը:

Նրա խոսքով` դեռևս կան մարդիկ, որոնք մարզիկների ճակատագրի հետ են խաղում: Ներսիսյանը ևս մեկ անգամ շեշտեց` սա դավաճանություն է, կարծես դանակով թիկունքից խփած լինեն։

Հիշեցնենք` երեկ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնել էր, որ ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանի (75 կգ) թեստում արգելված նյութեր են հայտնաբերվել, և նա ժամանակավորապես զրկվել է միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից: Ըստ Միջազգային ֆեդերացիայի` ուսումնասիրություններից հետո համապատասխան հայտարարություն կարվի:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան 2017 թվականի սեպտեմբերին դոպինգի պատճառով որակազրկել էր 9 երկրի մարզիկների։ Նշվել էր, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիկներ Տիգրան Մարտիրոսյանը, Հռիփսիմե Խուրշուդյանն ու Նորայր Վարդանյանը նույնպես արգելված խթանիչներ էին օգտագործել։ Մարտիրոսյանն ու Խուրշուդյանը զրկվեցին Պեկինի և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալներից։

168
Լևոն Արոնյան

Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին և խնդրել վերանայել իր որոշումը

90
(Թարմացված է 14:50 04.03.2021)
Մանուկյանը խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին և խնդրել նրան հնարավորություն գտնել վերանայելու իր` ԱՄՆ մեկնելու որոշումը։

Նշենք, որ շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել էր Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու մասին։

«Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։

Նա նաև շեշտել էր, որ տարիներ շարունակ տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդից։

«Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված»,–գրել է Մանուկյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ հպարտացել է Արոնյանով, որ նա եղել է բոլորի պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Արոնյանի շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:

«Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը:

Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն»,–գրել է Մանուկյանը:

«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին

Նա խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:

Վազգեն Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև հանդիպել Լևոն Արոնյանի և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում նրանց անգնահատելի մասնակցությունը:

90
թեգերը:
շախմատիստ, շախմատ, ԱՄՆ, Հայաստան, Վազգեն Մանուկյան, Լևոն Արոնյան
Ըստ թեմայի
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Արցախի մասին ֆիլմը՝ Բեռլինի կինոփառատոնում. ադրբեջանցիները բողոքում են
Արաս Օզբիլիս

«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ

51
(Թարմացված է 23:41 03.03.2021)
Հայ ֆուտբոլիստի երկրպագուները գովել են Օզբիլիսի տղայի ֆուտբոլային ունակությունները` ասելով, որ այսպես նա հորն էլ կանցնի։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն Instagram-ի իր հետևորդներին մի զվարճալի տեսանյութ է ներկայացրել, որտեղ նրա 2-ամյա որդին գոլ է խփում։

«Նա ուրախ է, որ գոլ է խփում»,–տեսանյութին կից գրել է Օզբիլիսը։

View this post on Instagram

A post shared by Aras Ozbiliz (@arasozbiliz)

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոգևորված երեխան իրար հետևից գրավում դարպասը և անգամ դրա` գետնին տապալվելուց հետո փոքրիկը շարունակում է գնդակով հարվածել դարպասին։

Օզբիլիսի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 1025 դոլարով. գումարը կուղղվի Արցախին

Օզբիլիսի հետևորդները մեկնաբանել են տեսանյութը` գրելով, որ «Հայրիկին է քաշել» տղան։  Հայ մեկ ուրիշ ֆուտբոլիստ էլ` կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, կատակել է, թե երեխան հորից լավ է գոլ խփում։

51
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, զվարճալի տեսանյութ, գոլ, որդի, Արաս Օզբիլիս
Ըստ թեմայի
Ինչպես է Գոհար Ավետիսյանի տատը նրան ուղարկում հավաբուն` ձու բերելու. զվարճալի տեսանյութ
Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել
Միշա Գալուստյանի և Սարիկ Անդրեասյանի խնդիրը լուծել է դատարանը
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

26
(Թարմացված է 12:53 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

26
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի