00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխաների կուռք Հենրիխ Մխիթարյանը. «Մրցանակներս թիմային նվաճում են»

© Sputnik / Aram NersesyanЦеремония награждения лучшего футболиста Армении
Церемония награждения лучшего футболиста Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հենրիխ Մխիթարյանը վստահեցնում է` ազգային թիմի յուրաքանչյուր խաղը կարևոր է բոլոր խաղացողների համար։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Էստոնիայի և Լիտվայի հավաքականների հետ ընկերական խաղերից առաջ բնական է, որ հակառակորդի հետ յուրաքանչյուր խաղում այլ մոտեցում է ցուցաբերվելու և այլ մարտավարություն։ Այսօր Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Церемония награждения лучшего армянского футболиста - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը կրկին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստն է

«Ազգերի լիգայի մեկնարկի նախաշեմին ընկերական խաղերը մեզ համար շատ կարևոր են։ Այդ խաղերից բացի, որքան գիտեմ, նման խաղեր են լինելու նաև ամռանը։ Մենք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ հասնելու հնարավորություն ունենք առաջին անգամ անցկացվող մրցաշարի միջոցով, և մենք պետք է անենք հնարավոր ու անհնար ամեն բան, որպեսզի մեր ազգին ուրախացնենք մեր հաջող ելույթներով», — ասաց Մխիթարյանը։

Ծանր փորձություն Հայաստանի համար

Նա կարծում է, որ Հայաստանին Ազգերի լիգայում ծանր փորձություն է սպասում։ «Թող ոչ-ոքի չթվա, թե հեշտ խաղեր են լինելու։ Հիմա ֆուտբոլում չկան ուժեղ և թույլ մրցակիցներ։ Կան հավասարազոր և ուժեղ մրցակիցներ», — ավելացրեց նա։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ինչպես միշտ համեստ պատասխաններ էր տալիս ազգային թիմում իր խաղի և դերի վերաբերյալ. «Միշտ զգում եմ, թե ինչ է ինձնից սպասվում խաղերի ժամանակ և դրանցից առաջ։ Բացի այդ, ինքս եմ իմ առջև բարձր խնդիրներ դնում։ Այն մրցանակները, որոնք ստանում եմ, միայն իմ վաստակը չեն։ Դա թիմային վաստակ է, և ես երախտապարտ եմ թիմակիցներիս, որոնք օգնում են, որ ուժերս ցույց տամ դաշտում»։

Հավաքականի ավագը խոսեց նաև Հայաստանի հավաքականի նոր խաղացող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին։

«Նորբերտո Բալեկյանի մասին շատ լավ կարծիք ունեմ, շատ լավ է հարմարվում թիմի մարզումներին: Մարզումների ժամանակ նրա մոտ նվիրում է նկատվում, և հուսով եմ, որ խաղերի ժամանակ կկարողանա օգուտ տալ հավաքականին»,- ասաց Մխիթարյանը։

Կիսապաշտպանը կարծում է, որ Մոսկվայի ԲԿՄԱ-ի և «Արսենալի» առաջիկա խաղը շատ հետաքրքիր կլինի, քանի որ թիմն ավելի ուժեղ է դարձել, ինչն ապացուցել է ֆրանսիական «Լիոնի» հետ խաղում։ Մխիթարյանը նշեց, որ ԲԿՄԱ-ի հետ խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և ծանոթ է հակառակորդի խաղաոճին։

«Եվ եթե նրանք փորձեն փակել միայն ինձ, ապա իմ թիմակիցները դաշտում ազատ տարածություն կստանան», — ասաց նա։

Երեխաների կուռքը

Հայաստանի ֆուտբոլիստների երիտասարդ սերունդը Հենրիխ Մխիթարյանին իր կուռքն ու նույնիսկ հերոսն է համարում։

Մխիթարյանն այդ դերին հարգանքով ու հպարտությամբ է վերաբերվում. «Այն, որ տղաներն ինձ իրենց հերոսն են համարում` ինձ համար ծանոթ զգացողություն է։ Ես նույնպես փոքր եմ եղել և իմ հերոսներն եմ ունեցել։ Ինձ համար մեծ պատիվ է տղաների համար հերոս լինելը։ Նշանակում է, որ ես ինչ-որ բանի հասել եմ դաշտում, և ինչ-որ բան արել երկրիս համար»։

Լրահոս
0