00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հենրիխ Մխիթարյան. «Ես եսամոլ չեմ»

© REUTERS / DAVID KLEINПолузащитник ФК "Арсенал" Генрих Мхитарян празднует четвертый гол с нападающим Пьер-Эмерик Обамеянгом (3 февраля 2018). Стадион Эмирейтс, Лондон Великобритания
Полузащитник ФК Арсенал Генрих Мхитарян празднует четвертый гол с нападающим Пьер-Эмерик Обамеянгом (3 февраля 2018). Стадион Эмирейтс, Лондон Великобритания - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր մարզիչ իր փիլիսոփայությունն ունի։ Հնարավոր է` ես չեմ կարողացել ներառվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. «Արսենալի» խաղի փիլիսոփայությունը` գրոհի վրա հիմնվելը, համընկնում է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղաոճի հետ։ Այդ մասին կիսապաշտպանը ասել է բրիտանական Sky Sports ալիքին տված բացառիկ հարցազրույցում։ Մխիթարյանը հարցազրույց է տվել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ակումբակից և «Արսենալում» ներկա խաղընկեր Պյեր Էմերիկ Օբամեյանգի հետ միասին։

Մխիթարյանի խոսքով`  «Արսենալը» միշտ խաղացել է հարձակման գծում, ինչը դուր է գալիս Հենրիխին։

Полузащитник ФК Арсенал Генрих Мхитарян в матче Суонси Сити - Арсенал (31 января 2018). Стадион Либерти, Суонси, Уэльс. - Sputnik Արմենիա
Մոուրինյոյի վերջին վատությունը. Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Անգլիայի գավաթի եզրափակիչին

«Մանչեսթեր Յունայթեդում» մենք նույնպես հարձակողական ֆուտբոլ ենք խաղացել, բայց ոչ միշտ։ Այնտեղ ամեն ինչ այլ կերպ էր», – ասել է նա։

Հայաստանի հավաքականի ավագը նշել է, որ ոչ մեկին չի ցանկանում մեղադրել «կարմիր սատանաների» կազմում 18 անհաջող ամիսների համար։

«Յուրաքանչյուր մարզիչ իր փիլիսոփայությունն ունի։ Հնարավոր է, որ ես չեմ կարողացել ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղում», – ասել է նա։

Մխիթարյանը հարցազրույցում խոստովանել է, որ «Արսենալը» հիմա լավ ժամանակներ չի ապրում։ «Բայց մենք այստեղ ենք նրա համար, որպեսզի օգնենք, բոլոր ջանքերը գործադրենք և նախկին մակարդակ վերադարձնենք «Արսենալին»։ Ես գիտեմ, որ հեշտ չի լինի, բայց մենք ամեն ինչ կանենք», – նշել է նա։

Մխիթարյանը չի շրջանցել նաև «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերին` նշելով որ նրա հետ աշխատելը հաճույք է։

«Նա շատ բան գիտի ֆուտբոլի մասին, կարող է լավ խորհուրդներ տալ։ Մենք պետք է խաղանք թիմի և անձամբ նրա համար», – ասել է կիսապաշտպանը` նշելով, որ Արսեն Վենգերն ինքնին օրինակելի կերպար է ակումբի համար։

Ե՛վ Հենրիխ Մխիթարյանը, և՛ Պյեր Էմերիկ Օբամեյանգը հայտարարել են, որ առաջին հերթին խաղում են ոչ թե հանուն իրենց, այլ հանուն թիմի։

«Ես օգնում եմ թիմին պաշտպանվել։ Երբեմն դա աշխատում է, երբեմն` ոչ։ Բայց յուրաքանչյուրը պետք է այդպես անի, կարևոր չէ` դու հարձակվող ես, կիսապաշտպան, թե ինսայդ. բոլոր պետք է պաշտպանվեն։ Ես եսամոլ չեմ, որպեսզի առաջին հերթին մտածեմ իմ մասին», – եզրափակել է Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2018թ–ի հունվարին է տեղափոխվել «Արսենալ»։

Լրահոս
0