Վանես Մարտիրոսյանն ու Էրիսլանդի Լարայի մենամարտը

Մարտիրոսյանը կպայքարի չեմպիոնի տիտղոսի հավակնորդի կոչման համար

25
Հայ բռնցքամարտիկը գործող չեմպիոնի հետ կպայքարի ռևանշի հնարավորության համար։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը WBC-ի (Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդ) առաջին միջին քաշային կարգում կպայքարի չեմպիոնի հավակնորդի տիտղոսի համար, հաղորդում է allboxing.ru-ն։

WBC-ն առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտոնական հավակնորդի կոչման համար մենամարտ է նշանակել Վանես Մարտիրոսյանի և վարկանիշի թիվ մեկ բռնցքամարտիկ, լեհ Մացեյ Սուլեցկու հետ։

Առաջին միջին քաշային կարգում WBC գործող չեմպիոն Ջերմել Չառլոն երկու պարտադիր պաշտպանություն է անցկացրել Հեթլիի և Լյուբինի դեմ ու հիմա տիտղոսն ինքնակամ պաշտպանելու իրավունք ունի։

2015թ-ին Մարտիրոսյանը մենամարտ է անցկացրել Չառլոյի հետ և պարտվել։

25