Սերենա Ուիլյամս

Օլիմպիա Օհանյանի հետ ամեն ինչ կարգի՞ն է. ինչու Սերենան պարտվեց Օստապենկոյին

59
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը զիջեց Ելենա Օստապենկոյին Աբու Դաբիում կայացած ցուցադրական խաղի ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկացի թենիսիստուհի, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը` Սերենա Ուիլյամսը, հայտնել է, որ մի փոքր հուզված էր և Աբու Դաբիում կայացած ցուցադրական խաղի ժամանակ մտածում էր դստեր մասին:

Շաբաթ օրը ամերիկուհին դստեր ծննդից հետո առաջին խաղում զիջեց Ելենա Օստապենկոյին:

«Ես մի փոքր հուզված էի, նայում էի թիմիս ու մտածում` տեսնես ամեն ինչ կարգի՞ն է Օլիմպիայի մոտ, — Ուիլյամսի խոսքն է մեջբերում WTA կայքը,- իսկապես հիանալի է կորտ վերադառնալը: Առաջին անգամ էի խաղում Աբու Դաբիում, իսկ առաջին խաղերը միշտ անհավանական ծանր են, բայց հրաշալի էր, և ես ուրախ եմ, որ կարողացա այստեղ ելույթ ունենալ»:

Սերենա Ուիլյամսը WTA մրցումներին չի մասնակցում հունվարից, իսկ սեպտեմբերի 1-ին ծնվել է «Մեծ սաղավարտի» մրցումների 23-ակի հաղթողի դուստրը, որին հոր` ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի պատվին Ալեքսիս- Օլիմպիա են անվանել:

59
Լևոն Արոնյան. 3 հունիսի, 2019

Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

44
(Թարմացված է 16:42 01.03.2021)
ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Լևոն Արոնյանի անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։

ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր

Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։

44
թեգերը:
Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ), շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել
«Հայաստանում դեռ ձյուն է տեղում». Արոնյանը սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել
«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին
Շախմատ

Հովհաննես Գաբուզյանը դարձավ Հայաստանի չեմպիոն

39
(Թարմացված է 14:35 01.03.2021)
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։

7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:

Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում

39
թեգերը:
Հովհաննես Գաբուզյան, շախմատիստ, շախմատ
Ըստ թեմայի
«Այսօր խոսել եմ Լևոնի հետ, գիտեմ՝ ինչ է որոշել»․ ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
2 հաղթանակ, 2 պարտություն և մեկ ոչ-ոքի. Արոնյանն արագ շախմատի հեռավար մրցաշարի մասնակից է
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Արման Բաբաջանյան. արխիվային լուսանկար

ԲԴԽ նախագահը Արման Բաբաջանյանին խոստացավ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով պատասխանել

0
ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:

«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:

Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։

Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:

0