Արթուր Ալեքսանյան

Քանի անգամ հնչեց Հայաստանի օրհներգը, կամ հայկական սպորտի 2017 թվականը

48
(Թարմացված է 18:02 30.12.2017)
2017 թվականը արգասաբեր էր հայկական սպորտի համար: Նախորդ տարվա համեմատ տիտղոսների և մեդալների զգալի աճ ունեցանք:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Միջազգային տարբեր կարգի մրցումներում մեր մարզիկներն այս տարվա ընթացքում նվաճեցին 201 մեդալ, որոնցից 61-ը` ոսկե:

Շատ մարզաձևերում առաջընթացը նկատելի էր: Վերջապես կարողացանք մեդալներ նվաճել այն մարզաձևերում, որոնցում ունենալով մեծ ներուժ` չէինք կարողանում հասնել հաջողության: Շատ կարևոր էր, որ հաջողությունների հասանք նաև այնպիսի մարզաձևերում, որոնցում հաջողության ակնկալիքներ առանձնակի չունեինք:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը միակն էր, որի կազմում երկու ըմբիշ կանգնեցին պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Մաքսիմ Մանուկյանն առաջին անգամ հասավ բաղձալի մեդալին: Ուրախացրին նաև ազատ ոճային ըմբիշները, որոնք մեդալներ վաստակեցին Եվրոպայի և աշխարհի առաջնությունում: Հին աշխարհամասի մրցաշարում բրոնզե մեդալակիրներ դարձան Վոլոդյա Ֆրանգուլյանն ու Գրիգոր Գրիգորյանը, իսկ աշխարհի առաջնությունում նույն հաջողության հասան Լևան Բերիանիձեն և Գեորգի Կետոևը:

Հերթական անգամ մեդալներով լի մրցաշրջան ունեցավ ծանրամարտը: Ու եթե մեր մարզիկները մասնակցեին Անահայմում (ԱՄՆ) կայացած աշխարհի առաջնությանը, ապա հաստատ կունենայինք աշխարհի ևս մեկ չեմպիոն: Սիմոն Մարտիրոսյանը մրցաշրջանի ընթացքում նվաճեց հնարավոր բոլոր ոսկե մեդալները: Իր բարձրության վրա էր նաև օլիմպիական մյուս փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: Շատ ուրախացնող էր Անդրանիկ Կարապետյանի վերադարձը ծանր վնասվածքից հետո:

Լևոն Արոնյանը փայլատակեց աշխարհի գավաթի խաղարկությունում, պատմության մեջ դառնալով միակ շախմատիստը, որ երկու անգամ է դարձել աշխարհի գավաթակիր: Բացի այդ հայկական շախմատի առաջատարը հաղթող դարձավ նաև գերմրցաշարերում` հերթական անգամ ապացուցելով իր բարձր կարգը: Առջևում աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարն է (2018 թվականի մարտին Բեռլինում), որում հաղթանակը Լևոնի և հայ շախմատասերների երազանքն է:

Երկար ու տևական ընդմիջումից հետո բռնցքամարտում նույնպես զգալի հաջողություններ գրանցեցինք: Հովհաննես Բաչկովը Եվրոպայում ուժեղագույնն էր, իսկ աշխարհի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր: Բացի այս հաջողությունից, մեր հավաքականում կա առաջընթաց, ու առաջիկա մրցաշրջանում նոր հաջողությունների ակնկալիքներ ունենք:

Սպորտային մարմնամարզիկներն արդեն մեզ սովորեցրել են հաղթանակներին: Ճիշտ է` մարզաձևը դեռևս մարզադահլիճի հետ կապված որոշակի խնդիրներ ունի, բայց միջազգային յուրաքանչյուր ստուգատեսում, որին մասնակցում են հայ մարմնամարզիկները, մենք մեդալներ ենք սպասում, և դա իզուր չէ: Հարություն Մերդինյանի, Արթուր Դավթյանի և Վահագն Դավթյանի կողքին արդեն հնչում է Արթուր Թովմասյանի անունը: Այս ամենին գումարած` ունենք շատ խոստումնալից երիտասարդներ:

Իհարկե, շատ դժվար է փոքրիկ տեքստում նշել այն ամենը, ինչին հասել է հայկական սպորտը 2017 թվականի ընթացքում, բայց Լիլիթ Մկրտչյանի արծաթը հրաձգությունում և Էդգար Ստեփանյանի հաջողությունները հեծանվասպորտում ուզում ենք առանձնացնել, որովհետև քչերն էին այս մարզիկներից նման արդյունքների հավատում:

Սամբոյում նույնպես բազմաթիվ հաջողություններ ունեցանք և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մեկ անգամ չէ, որ հնչեց Հայաստանի օրհներգը: Այսպիսով հայ մարզիկների արդյունքների զգալի աճը մեզ հնարավորություն է տալիս շատ լավ տրամադրությամբ մտածելու ապագա մրցաշարերի մասին, որոնց գալիք տարվա ընթացքում մասնակցելու են Հայաստանի մարզիկները:

Արժանին մատուցենք մեր մարզիկներին ու նրանց մարզիչներին կատարած աշխատանքի ու նպատակասլացության համար: Իսկ տարվա ամփոփման վերջում էլ խոսենք այն մարզաձև մասին, որին անվանում են միլիոնների մարզաձև:

Հայաստանի ազգային հավաքականի համար 2017-ը հաջողված չէր: Եղան հաղթանակներ, բայց նաև ձախողումներ: Սակայն ինչպես ասում են, հույսը մեռնում է վերջինը, և Ազգերի լիգայի խաղարկությունում հուսով ենք` մեր ընտրանին կհասնի հաջողության: Հենրիխ Մխիթարյանի համար էլ տարին բաժանվեց երկու մասի: Եվրոպայի լիգայի, Անգլիայի լիգայի և Անգլիայի սուպերգավաթում հաղթանակի հասնելուց հետո հայ ֆուտբոլիստի մոտ որոշակի խնդիրներ առաջացան, ինչի պատճառով Մխիթարյանը կարող է փոխել իր ակումբը հունվարին: Ակումբը փոխելով ոչ մի վատ բան էլ չի լինի: Մենք հավատում ենք հայ ֆուտբոլիստի տաղանդին ու աշխատասիրությանը:

Այսպիսով 2017 թվականը մոտենում է ավարտին: Մեր առաջիկա նպատակը ոչ միայն 2018-ում հաջողությունների հասնելն ու մեդալներ նվաճելն է, այլ 2020 թվականի օլիմպիական խաղերին նախապատրաստվելը: Հայ բոլոր մարզիկներին հաջողություն ցանկանանք, ու թող նրանք զերծ մնան առաջին հերթին վնասվածքներից:

48
Լևոն Արոնյան. 3 հունիսի, 2019

Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

44
(Թարմացված է 16:42 01.03.2021)
ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Լևոն Արոնյանի անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։

ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր

Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։

44
թեգերը:
Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ), շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել
«Հայաստանում դեռ ձյուն է տեղում». Արոնյանը սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել
«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին
Շախմատ

Հովհաննես Գաբուզյանը դարձավ Հայաստանի չեմպիոն

39
(Թարմացված է 14:35 01.03.2021)
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։

7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:

Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում

39
թեգերը:
Հովհաննես Գաբուզյան, շախմատիստ, շախմատ
Ըստ թեմայի
«Այսօր խոսել եմ Լևոնի հետ, գիտեմ՝ ինչ է որոշել»․ ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
2 հաղթանակ, 2 պարտություն և մեկ ոչ-ոքի. Արոնյանն արագ շախմատի հեռավար մրցաշարի մասնակից է
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Արխիվային լուսանկար

Երևանում մեքենան կայանելու շուրջ ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ

0
(Թարմացված է 13:31 03.03.2021)
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Երևանի Միկոյան փողոցում։ Վիճաբանության մասնակիցներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, մյուսը` գլխի վնասվածքով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։

Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։

«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։

«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։

Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են

0
թեգերը:
Ծեծկռտուք, վեճ, դանակահարություն, Երևան
Ըստ թեմայի
Դանակահարություն Գեղարքունիքի մարզում. տուժել է Նորատուսի գյուղապետի որդին
Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա տղան դանակահարել է համադասարանցուն
Նոր դանակահարություն Գյումրիում. 22-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց