Հենրիխ Մխիթարյան և Ժոզե Մոուրինյո

Վազի՛ր, Միկի, վազի՛ր, կամ ինչու պետք է Մխիթարյանն ազատվի Մոուրինյոյից

2718
(Թարմացված է 11:27 18.12.2017)
Championat.com-ը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին հոդված է հրապարակել, որտեղ փորձում է պարզել «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և Մխիթարյանի փոխհարաբերություններում առկա նրբությունները:

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կորցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վստահությունը, հայ ֆուտբոլիստին նվիրված հոդվածում գրում է Championat.com-ը:

Վերջին անգամ Մխիթարյանը «ՄՅ»-ի կազմում դաշտ է  դուրս եկել  նոյեմբերի 25-ին` «Բրայթոնի» դեմ խաղում ընդամենը 20 րոպեով: Դրանից հետո Միկին այլևս  խաղադաշտ դուրս չի եկել:

«Նստարանին կարող եմ ընդամենը վեց առանցքային խաղացող ունենալ: Ինձ հավասարակշռություն է պետք: Եթե ես Մխիթարյանին վերցնեի, նշանակում է` երեքից մեկը դաշտ դուրս չէր գա: Ներկա պահին ես ավելի շատ հավատում եմ մյուս խաղացողներին: Հավատում եմ, որ նրանք կարող են խաղալ», — մեջբերում է պարբերականը Մոուրինյոյի խոսքերը:

Սակայն այստեղ «Առանձնահատուկը» կեղծում է, կարծում է հոդվածի հեղինակ Կիրիլ Խաիտը:

«Ինչպես դա հասկանալ: Նախ` դա ճիշտ չէ: Ժոզեն նշել էր հինգ խաղացողի, վեցի փոխարեն, սակայն «Բորնմուտի» հետ տնային խաղում  գերադասեց որպես վեցերորդ ավելորդ կենտրոնական պաշտպանի ներկայացնել: Որն այդպես էլ դաշտ դուրս չեկավ: Ինչպես և Բլինդը: Հետո: Խոսքը միայն վերջին խաղի մասին է, սակայն կային նաև այլ խաղեր: Օրինակ` «Ման Սիթիի» հետ խաղում Մոուրինյոն պահուստային նստարանին ուներ դարպասապահ, չորս պաշտպան և երկու հարձակվող: Չեմ ուզում ասել, որ Մխիթարյանը կտրուկ կփոխեր այն խաղի արդյունքը, սակայն մի՞թե նրա ներկայությունը նստարանին ավելի մեծ ընտրություն չի տալիս մարզչին: Ավելի շատ, քան տվեցին Մակտոմինայը, Լինդելեֆը, Շոուն և Ջոնսը:  Լավ խաղացողներ են, բայց ամենաօգտակարը չեն`լավ արդյունքի համար: Իսկ եթե ոչ, ինչու պահուստային խաղացողին գոնե ԲԿՄԱ-ի դեմ խաղում չհանել դաշտ», — հարցադրում է անում Խաիտը:

Մոուրինյոյի որոշումը սկզբունքային է, կարծում է լրագրողը: Անցյալ խաղաշրջանում Մոուրինյոն Մխիթարյանին նույն կերպ կազմի մեջ չէր ներառում` նույնիսկ հայտում չէր ներկայացնում, բացի այդ քննադատում էր նրան մամուլում:  Իսկ Հենրիխն ընդունում էր քննադատությունը, ասում, որ պետք է ավելի խիստ լինի ինքն իր նկատմամբ. արդյունքում նա «ՄՅ» հերոսներից մեկը դարձավ  առաջնության երկրորդ կեսում:

Երկար կարելի է վիճել Մոուրինյոյի մեթոդների մասին, գրում է Խաիտը` երկու պարզ եզրակացություն անելով: Նախ` նա հանճարեղ մարզիչ է, ով խաղացողներից առավելագույնն է պահանջում ու ստանում, իսկ ով պատրաստ չէ հարյուր տոկոսով իրեն ցույց տալ, նրան պետք չէ: Եվ երկրորդ` նա բռնապետ է, ով պարզապես անտեսում է այն ֆուտբոլիստներին,  որոնք անձամբ նրան դուր չեն գալիս և թքած ունի նրանց պրոֆեսիոնալ որակների վրա: Սակայն մի փաստ կա, որը հերքել չի կարելի. Մխիթարյանը 28 տարեկան հասակում կրկին կես տարի կորցրեց իր կարիերայից:

«Ենթադրելը, թե նա ձմռանը այլ կերպ կմարզվի, Ժոզեն կրկին նրան կհավատա և մի քանի ամսով ամեն ինչ լավ կլինի, զուր ժամանակի վատնու՞մ է», — հարցադրում է  անում հոդվածի հեղինակը` հիշեցնելով, որ խոսքն այն ֆուտբոլիստի մասին է, որին 2016 թվականի մայիսին Բունդեսլիգայում խաղաշրջանի լավագույն խաղացող էին անվանել ոչ թե երկրպագուները և լրագրողները, այլ նրա գործընկերները:

Քվեարկության ժամանակ նա առաջ էր անցել Լևանդովսկուն և Օբամեյանգին:

«Մոուրինյոյի հարգանքին արժանանալու համար, անկասկած, պետք է զոհաբերությունների գնալ և ջանք գործադրել: Սակայն այդ հարգանքին արժանանալու ձգտման մեջ կարելի է աննկատ վատնել ֆուտբոլային կարիերայի լավագույն տարիները», — եզրահանգում է հեղինակ Կիրիլ Խաիտը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը մասնակցել է «ՄՅ» 15 խաղերում` Անգլիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում` դառնալով երկու գոլի 5 արդյունավետ փախանցման  հեղինակ:

Ենթադրվում է, որ Մխիթարյանը կարող է շարունակել կարիերան Դորտմունդի «Բորուսիայում», որը հաճախ է վերադարձնում նախկինում վաճառած իր աստղերին:

2718
Լևոն Արոնյան. 3 հունիսի, 2019

Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

44
(Թարմացված է 16:42 01.03.2021)
ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Լևոն Արոնյանի անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։

ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր

Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։

44
թեգերը:
Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ), շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել
«Հայաստանում դեռ ձյուն է տեղում». Արոնյանը սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել
«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին
Շախմատ

Հովհաննես Գաբուզյանը դարձավ Հայաստանի չեմպիոն

39
(Թարմացված է 14:35 01.03.2021)
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։

7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:

Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում

39
թեգերը:
Հովհաննես Գաբուզյան, շախմատիստ, շախմատ
Ըստ թեմայի
«Այսօր խոսել եմ Լևոնի հետ, գիտեմ՝ ինչ է որոշել»․ ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
2 հաղթանակ, 2 պարտություն և մեկ ոչ-ոքի. Արոնյանն արագ շախմատի հեռավար մրցաշարի մասնակից է
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Сотрудники ГСЧС Карабаха во время поисково-спасательных работ

Զինծառայողների աճյուններ կփնտրեն Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում։

0
Ադրբեջանին անցած հատվածում աճյունների որոնման աշխատանքներն իրականացվում են 3 ջոկատով։

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր իրականացնում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում:

Հաղորդագրության համաձայն` որոնման աշխատանքներին մասնակցում է 3 ջոկատ։

Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն:

0