Յանա Եգորյան

Յանա Եգորյանը մեդալ նվաճեց Մեքսիկայում Գրան Պրիի փուլում

43
(Թարմացված է 12:33 17.12.2017)
Կրկնակի օլիմպիական չեմպիոն, հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյանին քիչ էր մնացել ոսկե մեդալ նվաճելու համար:

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը բրոնզե մեդալ նվաճեց սուսերամարտի Գրան Պրիի փուլի անհատական մրցաշարում, որն անցկացվում է Մեքսիկայի Կանկուն քաղաքում, հայտնում է Р-Спорт-ը:

Քառորդ եզրափակչում Եգորյանը հաղթանակ տարավ ԱՄՆ ներկայացուցիչ Դագմարա Վոզնյակի նկատմամբ(15:8), բայց կիսաեզրափակչում զիջեց ուկրաինուհի Օլգա Խարլանին (14:15):

Եզրափակչում Խարլանը հաղթեց իտալուհի Արիանա Էրիգոյին (15:6): Եվս մեկ բրոնզե մեդալ նվաճեց ֆրանսուհի Սեսիլիա Բերդերը:

Հիշեցնենք, որ Եգորյանը սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի մարզիկ է, որը ոսկե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում։ Հոկտեմբերի կեսին նա իր պատմական հայրենիքում էր, և նախատսում է առաջիկայում կրկին գալ։ Հայտնի սուսերամարտիկը հանդիպել է հոր` Կարապետ Ալավերդյանի հետ, ում 17 տարի չէր տեսել։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա վեց տարեկան էր։ Մայրը աղջկան իր ազգանունն է տվել, քանի որ ամուսնացած չի եղել Յանայի հոր հետ։

 

43
Ռոման Բերեղզովսկի

Ռոման Բերեզովսկին այլևս «Փյունիկի» գլխավոր մարզիչը չէ

31
(Թարմացված է 21:07 14.07.2020)
Ռոման Բերեզովսկին իր փորձն ու տաղանդը կներդնի  դարպասապահների դպրոցի զարգացմանը «Փյունիկ» ակադեմիայում։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ռոման Բերեզովսկին այլևս «Փյունիկի» գլխավոր մարզիչը չէ։ Ինչպես տեղեկացնում է ակումբի Facebook-ի էջը, «Փյունիկ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ։

Տեղեկացվում է, որ «Փյունիկը» կշարունակի համագործակցել Ռոման Բերեզովսկու հետ։ Նա իր փորձն ու տաղանդը կներդնի  դարպասապահների դպրոցի զարգացմանը «Փյունիկ» ակադեմիայում ։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ռոման Բերեզովսկուն թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

Ռոման Բերեզովսկին իր կարիերան սկսել է Երևանի «Կոշկագործ» (հետագայում՝ «Շենգավիթ») ֆուտբոլային ակումբում, որի կազմում 1991 թ. մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարին։

10 գոլ, հաղթելու մեծ ցանկություն. Հայաստանի գավաթի եզրափակիչը` լուսանկարներում

Իր նորամուտը ազգային հավաքական նա նշել է 1996 թ. օգոստոսի 31-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ Երևանյան խաղին։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության չորս ( 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության հինգ (1998, 2002, 2006, 2010, 2014) ընտրական փուլերին։

Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի դարպասապահների ռեկորդակիրն է (71 խաղ)։

31
թեգերը:
մարզիչ, ՀՖՖ, ֆուտբոլ, Փյունիկ, Ռոման Բերեզովսկի
«Արարատ-Արմենիան»՝  Հայաստանի չեմպիոն

«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի չեմպիոն․ թիմը պաշտպանեց իր տիտղոսը

116
(Թարմացված է 20:19 14.07.2020)
Չորս օրվա տարբերությամբ «Արարատ-Արմենիան» և «Նոան» որոշեցին Հայաստանի ֆուտբոլի գավաթակրին ու չեմպիոնին: Հուլիսի 10-ին լարված պայքարում գավաթը նվաճեց «Նոան», իսկ բարձրագույն խմբի վերջին տուրում թիմերի մրցավեճը մրցաշարային աղյուսակին վերջնական տեսք տվեց:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Երևանի «Արարատ-Արմենիան» բարձրագույն խմբի վերջին տուրում Ֆուրջել Նարսինգի և Յուսուֆ Օտուբանջոյի խփած գնդակների շնորհիվ 2:0 հաշվով առավելության հասավ «Նոայի» նկատմամբ և երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը:

Գավաթի եզրափակիչում թիմերի գերարդյունավետ խաղից հետո, դժվար էր նույնը սպասել այս խաղում: Կորոնավիրուսի պատճառով տևական ընդմիջումից հետո թիմերը շատ խիտ գրաֆիկով անցկացրին իրենց հանդիպումները, իսկ «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» համար ավելացավ գավաթի եզրափակիչը:

Բացի այդ, կարելի էր ենթադրել, որ բարձր տեմպով թիմերը հերթական խաղը դժվար թե կարողանան անցակցնել: Հաշվետու խաղում, ինչպես և գավաթի եզրափակիչում, հաշիվը բացեց «Արարատ-Արմենիան»՝ հանդիպման 16-րդ րոպեին աչքի ընկավ Ֆուրջել Նարսինգը: Խաղի 25-րդ րոպեին հիանալի հնարավորություն ուներ Յուսուֆ Օտուբանջոն: Բայց հաշիվը մնաց անփոփոխ: Իր վրիպումը Օտուբանջոն ուղղեց առաջին կեսի վերջին րոպեին՝ կրկնապատկելով «Արարատ-Արմենիայի» առավելությունը:

Երկրորդ խաղակեսում խաղի տեմպը չբարձրացավ: Հոգնածությունը երկու կողմերի ֆուտբոլիստների մոտ էլ առկա էր: Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» շատ հանգիստ վերահսկում էր խաղը: Խաղավերջում թիմերը փոխանակվեցին գոլային պահերով, բայց դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց: Երկու գնդակի առավելությունն «Արարատ-Արմենիան» պահպանեց:

Футбольная команда Арарат-Армения,  обладатель Кубка Армении по футболу (14 июля 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի չեմպիոն

Վարդան Մինասյանը երկրորդ տարին անընդմեջ «Արարատ-Արմենիայի» չեմպիոն դարձրեց: Որպես մարզիչ Մինասյանը 4 անգամ չեմպիոն է հռչակվել «Փյունիկի» հետ: Չեմպիոնական տիտղոսներով սա լավագույն արդյունքն է հայ մարզիչների մեջ: 

«Լոռի» ֆուտբոլային ակումբի անդամներից 17–ը վարակվել են կորոնավիրուսով

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը: Մրցանակային եռյակը վերջնական տեսք ստացավ զուգահեռաբար անցկացված «Շիրակ» - «Ալաշկերտ» խաղից հետո: «Շիրակը» հաղթանակի հասնելու դեպքում կարող էր շրջանցել «Նոային» ու աղյուսակում զբաղեցնել երկրորդ տեղը: Բայց 4:2 հաշվով հաղթանակ տարավ «Ալաշկերտն» ու նվաճեց առաջնության բրոնզե մեդալը: «Նոան» երկրորդն է:

Футбольная команда Арарат-Армения,  обладатель Кубка Армении по футболу (14 июля 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի չեմպիոն

Թե երբ կմեկնարկի 2020/21 թվականների մրցաշրջանը, հայտնի կդառնա մոտ ապագայում: ՀՖՖ-ն քննարկումներ է անցկացնում բարձրագույն խմբի ակումբների հետ նոր մրցաշրջանի մեկնարկի ժամանակացույցը հաստատելու համար: Ընդ որում, հաշվի առնելով առաջին խմբի դադարեցումն ու առաջատար «Լոկոմոտիվի» որակազրկումը, նոր մրցաշրջանում բարձրագույն խումբը, ամենայն հավանականությամբ, համալրելու է Չարենցավանի «Վանը»:

116
թեգերը:
Վարդան Մինասյան, չեմպիոն, Արարատ–Արմենիա, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Քուվեյթի ընտրանու հետ. հայտնի է հանդիպման օրը
Հայաստանի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Նենսի Ավեսյանը երեխայի է սպասում. լուսանկար
Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են
Արծրուն Հովհաննիսյան

Օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, լարվածության նվազում կա․ Արծրուն Հովհաննիսյան

49
(Թարմացված է 23:36 14.07.2020)
Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց սահմանին տիրող իրավիճակն ու կատարված քայլերը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի- Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում վերջին օրերին ստեղծված լարվածության նվազում կա, օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցները քիչ են։ Այս վիճակը սկսվել է այսօր, ժամը 18։00-ից։ Տեղեկությունը Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ընթացող առաջին բրիֆինգի ժամանակ հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօրվա դրությամբ թիրախավորվել են հայկական բնակավայրերը՝ Տավուշի Չինարի, Ագեպար, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, նաև Բերդ քաղաքը՝ 2 գործարաններով, վնասվել են տներ, գազատարը»,-օրվա ընթացքում կատարվածը ներկայացրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ փաստորեն թիրախավորվում է խաղաղ բնակչությունը։

Հովհաննիսյանը հատուկ ընդգծեց, որ բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չունենք։ ՀՀ ԶՈւ-ն լռեցրել է հակառակորդին բոլոր հանարվոր ձևերով։ Նրա խոսքով՝ կիրառվել են հրետանային միջոցներ, նաև տանկեր։

Անդրադառնալով 5 վիրավորին՝ Հովհաննիսյանը նշեց, որ բարեբախտաբար, մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, հիմնականում միջին ու թեթև վնասվածքներ են ստացել։

Պատասխանելով ադրբեջանական կողմի ԱԹՍ-ների մասին հարցին՝ Հովհաննիսյանը նշեց, որ այս օրերի ընթացքում մեր կողմից խոցվել է մոտ 10-ին ԱԹՍ։

«Արցախի և ՀՀ սահմանի ողջ երկյանքով այլ լարվածության օջախներ չեն առաջացել»,-հայտնեց նա։

Պատասխանելով Sputnik Արմենիայի՝ հակառակորդի զինտեխնիկայի շարժի մասին հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ հայկական կողմը հստակ տիրապետում է իրավիճակին և հետևում Ադրբեջանի ԶՈւ բոլոր տեղաշարժերին, բայց այս պահին չի կարող ասել, թե ինչ ուժեր և ինչ տեղաշարժեր են գրանցվել։

Նա նշեց, որ ՀՀ ԶՈւ-ն այս պահին կատարում է իր խնդիրը և պահեստային ուժերի օգտագործման անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը 4 զոհ և 5 վիրավոր։

49