Генрих Мхитарян

Մխիթարյան թե Օզիլ. ո՞րն է լավագույն տարբերակը

179
(Թարմացված է 16:38 15.11.2017)
Վերջին երկու ամիսների ընթացքում լրատվամիջոցները սկսել են հաճախակի քննարկել Հենրիխ Մխիթարյանի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում»՝ կանխագուշակելով նրա փոխարեն Մեսութ Օզիլի թեկնածությունը թիմում:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Գերմանացի աշխարհի չեմպիոն Մեսութ Օզիլի պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է գալիք ամռանը, և անգլիական լրատվամիջոցները կանխագուշակում են Մոուրինյո-Օզիլ վերամիցացումը «Ռեալից» հետո:

Անկեղծ ասած՝ հիմա հայ կիսապաշտպանի խաղը «Մանչեսթեր Յունայթեդում», իրոք, ցանկալի բարձր մակարդակի վրա չէ: Այն, որ Հենրիխը մեծ տաղանդ ունի և կարող է ամենաբարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Բայց համարձակվենք ասել, որ Մոուրինյոյի կամ ներկա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղաոճում հայ կիսապաշտպանն իրեն լավ չի զգում:

Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Սիթիի» հետ անհաջող խաղից հետո երկար ժամանակ մնաց պահեստայինների նստարանին: Պորտուգալացի մարզիչը պատրաստում էր Հենրիխին հոգեբանորեն: Հայ ֆուտբոլիստն իր աշխատասիրությամբ ու գործին անմնացորդ նվիրվելու հաշվին կարողացավ հետ գալ ու դարձավ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, իսկ երկրպագուները սկսեցին երգերով արժանին մատուցել մեր ֆուտբոլիստին:

Այդ մրցաշրջանի մեկնարկում Հենրիխը շարունակում էր խաղալ բարձր մակարդակով ու երեք խաղերում գոլային հինգ փոխանցման հեղինակ դարձավ: Ամեն ինչ կարգին էր ընթանում, բայց սկզբունքային մրցակիցների հետ խաղերում հայ ֆուտբոլիստը չի կարողանում իրեն դրսևորել ինչպես պետք է: Ի դեպ, նույն խնդիրն ունի նաև Մեսութ Օզիլը:

Футбол. Чемпионат мира - 2014. Финальный матч. Германия - Аргентина
© Sputnik / Alexandr Vilf
Մեսութ Օզիլ

Մրցաշրջանի մեկնարկում Հենրիխը գնդակը ստանալուն պես արագ գործողություն էր իրականացնում՝գրոհին տալով ուղղություն և փոխանցումներով աջ, ձախ կամ կենտրոնական հարձակվողի գոտի սրում իրավիճակը մրցակցի տուգանային հրապարակում: Հիմա այդպես չէ, բայց միգուցե մեր խաղացողը մարզչական հրահանգ է կատարում:

Շատերը նշում են, որ Հենրիխը զիջում է Կևին դե Բռույնեյին, Դավիդ Սիլվային կամ Քրիստիան Էրիկսենին, բայց չէ՞ որ «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը» բոլորովին այլ ոճի ֆուտբոլ են խաղում:

Այս թիմերը դավանում են հարձակողական ու ագրեսիվ ոճը՝ մեծ տեղաշարժերով ու արագության մեջ, Մոուրինյոն՝ հակառակը:  Պորտուգալացի մարզիչն ավելի հաճախ սիրում է խաղալ հակագրոհներով՝ շեշտը դնելով արդյունքն ապահովելու վրա: Ճիշտ է՝ կան խաղեր, որոնցում նախաձեռնությունը մանկունյանցիների ձեռքում է լինում, բայց այդ դեպքում էլ արագություններն այն չեն:

Գաղտնիք չէ, որ Մոուրինյոն սիրում է իր խաղացողներին կամ թիմին լարվածության մեջ պահել: Իզուր չի ասված՝ special one. Օզիլը «Ռեալում» հարմարվել էր այդ մոտեցմանը, Հենրիխը՝ դեռևս ոչ: Այստեղ, միգուցե, պետք է հաշվի առնել նաև ֆուտբոլիստների հոգեբանությունը: Հայ ֆուտբոլիստը շատ ծանր է տանում մարզչի անվստահությունն ու փորձում իր ահավոր մեծ ծավալի աշխատանքով վստահություն ձեռք բերել: Կրկնեմ՝ Օզիլը, միգուցե, հարմարվել է դրան:

Ամեն դեպքում, Մխիթարյանը խաղադաշտում ավելի մեծ ծավալի աշխատանք է կատարում, քան Օզիլը: Աշխարհի չեմպիոնը շատ խաղերում պարզապես իներտ է, իսկ որոշ խաղերում էլ, կարելի ասել՝ «կանգնած» ֆուտբոլ է խաղում: Հենրիխն անընդհատ գործողության մեջ է: Մխիթարյանն իր նախորդ թիմերի խաղերում ապացուցել է, որ կարող է և՛ գրոհ սկսել, և՛ այն ավարտին հասցնել:

Ժամանակակից ֆուտբոլն էլ բարձրակարգ ֆուտբոլիստից ունիվերսալիզմ է պահանջում: Այսինքն՝ Մոուրինյոն ու Հենրիխը պետք է գտնեն լավագույն տարբերակը: Բացի այդ, Հենրիխի խաղընկերները շատ կարևոր դերակատարում ունեն: Նրանք էլ, սակայն, անկարող են ինչ-որ բանով օգնել, եթե մարզչի ցուցում կա  խաղի մարտավարության ու խաղացողների տեղաշարժի մասին:

Ստացվում է, որ Հենրիխ Մխիթարյանի համար փորձության հերթական պահն է: Չեմ էլ կասկածում, որ հայ ֆուտբոլիստը ամեն ինչ կանի «Մանչեսթեր Յունայթեդի» արդյունքները նոր մակարդակի հասցնելու համար, բայց ևս մեկ անգամ չմոռանանք Մոուրինյոյի գործոնը: Պորտուգալացին կարող է առանց հեծանիվ հայտնաբերելու օգնել մեր ֆուտբոլիստին և անել ճիշտ նույնի հակառակը, իսկ թե ինչքան լեգենդար ֆուտբոլիստներ են տուժել դրանից՝ արդեն գաղտնիք չէ:

179
Լևոն Արոնյան

Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին և խնդրել վերանայել իր որոշումը

87
(Թարմացված է 14:50 04.03.2021)
Մանուկյանը խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին և խնդրել նրան հնարավորություն գտնել վերանայելու իր` ԱՄՆ մեկնելու որոշումը։

Նշենք, որ շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել էր Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու մասին։

«Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։

Նա նաև շեշտել էր, որ տարիներ շարունակ տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդից։

«Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված»,–գրել է Մանուկյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ հպարտացել է Արոնյանով, որ նա եղել է բոլորի պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Արոնյանի շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:

«Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը:

Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն»,–գրել է Մանուկյանը:

«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին

Նա խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:

Վազգեն Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև հանդիպել Լևոն Արոնյանի և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում նրանց անգնահատելի մասնակցությունը:

87
թեգերը:
շախմատիստ, շախմատ, ԱՄՆ, Հայաստան, Վազգեն Մանուկյան, Լևոն Արոնյան
Ըստ թեմայի
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Արցախի մասին ֆիլմը՝ Բեռլինի կինոփառատոնում. ադրբեջանցիները բողոքում են
Արաս Օզբիլիս

«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ

51
(Թարմացված է 23:41 03.03.2021)
Հայ ֆուտբոլիստի երկրպագուները գովել են Օզբիլիսի տղայի ֆուտբոլային ունակությունները` ասելով, որ այսպես նա հորն էլ կանցնի։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն Instagram-ի իր հետևորդներին մի զվարճալի տեսանյութ է ներկայացրել, որտեղ նրա 2-ամյա որդին գոլ է խփում։

«Նա ուրախ է, որ գոլ է խփում»,–տեսանյութին կից գրել է Օզբիլիսը։

View this post on Instagram

A post shared by Aras Ozbiliz (@arasozbiliz)

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոգևորված երեխան իրար հետևից գրավում դարպասը և անգամ դրա` գետնին տապալվելուց հետո փոքրիկը շարունակում է գնդակով հարվածել դարպասին։

Օզբիլիսի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 1025 դոլարով. գումարը կուղղվի Արցախին

Օզբիլիսի հետևորդները մեկնաբանել են տեսանյութը` գրելով, որ «Հայրիկին է քաշել» տղան։  Հայ մեկ ուրիշ ֆուտբոլիստ էլ` կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, կատակել է, թե երեխան հորից լավ է գոլ խփում։

51
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, զվարճալի տեսանյութ, գոլ, որդի, Արաս Օզբիլիս
Ըստ թեմայի
Ինչպես է Գոհար Ավետիսյանի տատը նրան ուղարկում հավաբուն` ձու բերելու. զվարճալի տեսանյութ
Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել
Միշա Գալուստյանի և Սարիկ Անդրեասյանի խնդիրը լուծել է դատարանը
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ