ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Սոչիում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Մխիթարյանը նվաճել է ոսկե մեդալ, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Մարտական սամբոյի 52 կգ քաշային կարգի եզրափակչում Մխիթարյանը հաղթել է ղրղըզ Մուհամեդալի Էրգեշովին:
Վաչիկ Վարդանյանը (68 կգ) դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ եզրափակչում զիջելով ռուսաստանցի Դանիլ Վոևոդինին:
Ավելի վաղ մարզական սամբոյում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Արսեն Խանջյանը (100 կգ)՝ նվաճել բրոնզե մեդալ: