00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երիտասարդական հավաքականը լավ խաղ ցուցադրեց, բայց նորից պարտվեց

© Федерация Футбола АрменииМолодежная сборная Армении по футболу
Молодежная сборная Армении по футболу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2019 թվականի առաջնության ընտրական խաղում սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Ռուսաստանի իր հասակակիցներին:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Ընտրական խմբում մեր հավաքականն արդեն վեց հանդիպում է անցկացրել ու ներկայումս վաստակել է յոթ միավոր: Իհարկե, արդյունքը գոհացուցիչ չէ, բայց ռուսների հետ խաղում մեր երիտասարդականը, չնայած պարտությանը, իր լավագույն խաղը ցուցադրեց:

Նախ` սկսենք նրանից, որ Ռուսաստանի երիտասարդականի կազմում հանդես եկող ֆուտբոլիստների մեծամասնությունը ներկայացնում է այդ երկրի Պրեմիեր լիգային: Այսինքն` անհամեմատ ավելի փորձառու ու արդեն կայացած ֆուտբոլիստներ են մրցակցի կազմում: Իսկ Հայաստանի հավաքականի կազմը հիմնականում ներկայացնում է մեր առաջին լիգան: Սա արդեն նշանակում է, որ մենք մրցակցին զիջում ենք կարգով:

Молодежная сборная Армении по футболу - Sputnik Արմենիա
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտվեց Ռուսաստանի ընտրանուն

Ընտրական այս մրցաշարում մեր երիտասարդականը այնքան էլ լավ հանդես չէր եկել մինչ այս հանդիպումը: Ճիշտ է` երկու հաղթանակ ունեինք, բայց երկու դեպքում էլ` Ջիբրալթարի թիմի նկատմամբ: Բացի այդ էլ մինչ այս հանդիպումը մեր թիմը գրավել էր միայն Ջիբրալթարի թիմի դարպասը(3:0 և 1:0): Հաշվետու խաղում տեսանք, որ մեր թիմն, անկասկած, կարող է ավելի լավ խաղալ ու ավելի լավ արդյունքների հասնել: Բայց դրա համար պետք է կայուն խաղ ցուցադրել, ինչը մեր երիտասարդականի գլխավոր խնդիրներից մեկն է: Կայունությունը վարպետության նշան է` սրանով շատ բան է ասված:

Ռուսաստանի իր հասակակիցների հետ խաղի առաջին 15 րոպեներին մեր թիմը վստահ էր գործում, սակայն աստիճանաբար զիջեց նախաձեռնությունն ու 25-րդ րոպեին գնդակ ընդունեց սեփական դարպասը: Գոլն իր ազդեցությունն ունեցավ մեր տղաների վրա, որոնք մինչև ընդմիջում ուղղակի ցայտնոտի մեջ էին: Ռուսները բազմաթիվ գոլային պահեր ունեցան, բայց զարգացնել հաջողությունը կարողացան միայն երկրորդ կեսի երրորդ րոպեին:

Թվաց թե, խոշոր հաշիվ է գրանցվելու մրցակցի օգտին: Բայց մեր հավաքականն «արթնացավ» ու սկսեց կոմբինացիոն ու արագ ֆուտբոլ խաղալ: Իհարկե, փոփոխություններն էլ իրենց դերն ունեցան: Ու այն, որ Էմիլ Եղիազարյանը կրճատեց հաշիվը` թելադրված էր խաղի ընթացքով: Ավելին` մեր թիմը հետագայում կարող էր և՛ գնդակ բաց թողնել, և՛ հավասարեցնել հաշիվը: Իսկ վերջին վայրկյաններին թվաց, թե Հակոբ Համբարձումյանը խփեց երկրորդ պատասխան գնդակը: Սակայն մեր պաշտպանին մի քանի սանտիմետր չբավարարեց դա անելու համար:

Լավ խաղացինք, բայց պարտվեցինք: Հնչում է, որպես արդարացում: Հասկանալի է, որ խաղից հետո կարևորը արդյունքն է, ու այդ առումով մենք ուրախանալու առիթ, իրոք, չունենք: Բայց մենք տեսանք, որ մեր երիտասարդ խաղացողներն ավելի համարձակ, ավելի համառ խաղալու դեպքում կարող են հավասար մրցակից լինել: Իսկ այդ համարձակությունն ու համառությունը պետք է ֆուտբոլիստների մոտ դրվի ակումբային ֆուտբոլում: Արդյո՞ք դրան համապատասխանում է Հայաստանի առաջին լիգայի մրցաշարը: Կարծում եմ` ոչ:

Լրահոս
0