00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեմպիոնների լիգան մեկնարկեց ռեկորդային արդյունավետությամբ

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցФутбол. Лига Чемпионов. Тренировка ФК "Манчестер Юнайтед"
Футбол. Лига Чемпионов. Тренировка ФК Манчестер Юнайтед - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չեմպիոնների լիգայի 2016-17 թվականների խաղարկությունը մեկնարկեց նոր ռեկորդով: Խմբային փուլի առաջին 16 խաղերում, ընդհանուր առմամբ խփվել է 54 գնդակ, ինչը գերազանցում է արդյունավետության նախկին ռեկորդը:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

2013-14 թվականների խաղարկությունում խմբային փուլի մեկ տուրում գրանցվել էր դարպասի 53 գրավում: Հիմա արդեն կա նոր ռեկորդ, որն իր մեջ յուրահատուկ փաստեր է պարունակում:

Առաջին հերթին արդյունավետությամբ աչքի ընկան «Չելսին» և ՊՍԺ-ն: Ազնվականները վեց անպատասխան գնդակ ուղարկեցին ադրբեջանական «Ղարաբաղի» դարպասը, իսկ ֆրանսիական գրանդը հինգ անգամ ստիպեց խաղը կենտրոնից վերսկսել շոտլանդական «Սելթիկին»: Բացի այս արդյունքներից խոշոր հաշվով հաղթանակ տոնեցին «Բավարիան», «Բարսելոնան», «Ռեալը», ինչպես նաև մանչեսթերյան երկու ակումբները՝ Սիթին և  Յունայթեդը:

Футбол. Лига Чемпионов. Тренировка ФК Манчестер Юнайтед - Sputnik Արմենիա
Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչի մրցակիցները

Ստացվում է, որ մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդները ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց բարձր կարգը ու ամրապնդեցին իրենց հավակնությունները ոչ միայն խմբային փուլը հաղթահարելու գործում, այլ նաև Եվրոպայի լավագույն ակումբի տիտղոսի համար պայքարում:

Խմբային փուլի առաջին տուրից հետո արդեն կարելի է հիմնավորված նշել, թե որ ակումբներն են իրենց խմբերում նվաճելու փլեյ- օֆֆի ուղեգիրը: Բացի այդ արդեն հնարավոր է նաև խոսել այն թիմերի մասին, որոնք առավելագույնը կարող են պայքարել խմբում միայն երրորդ տեղի համար, ինչը Եվրոպայի լիգայի ուղեգիր է տալիս:

«A» խմբում «Մանչեսթեր Յունայթեդը», ոչ մի արտասովոր բան ցույց չտալով, տոնեց առաջին հաղթանակը. նա այս խմբում միանշանակ ֆավորիտն է: «Բենֆիկան», «Բազելը» և ԲԿՄԱ-ն կպայքարեն  մյուս ուղեգրի համար: Այս երեք ակումբներն էլ համարյա հավասար խաղամակարդակ ունեն և կարող են անգլիական թիմին էլ տհաճ անակնկալ պատճառել: Այս ամենի պատասխանը կստանանք երկրորդ տուրում, որում Ժոզե Մոուրինյոյի թիմը կխաղա Մոսկվայում:

«B» խմբում ՊՍԺ-ն ու «Բավարիան» մի գլուխ բարձր են «Սելթիկից» ու «Անդերլեխտից»: Այստեղ էլ պարզ է, որ վերջին երկու թիմերն իրար մեջ հանդիպումներով են խաղարկելու Եվրոպայի լիգայի ուղեգիրը: Բացի այդ էլ առաջատարների հետ խաղերում նույնիսկ մեկ միավորը կարող է շոտլանդական կամ բելգիական թիմին առավելություն տալ:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մխիթարյան. Եվրոպայի լիգայից՝ Չեմպիոնների լիգա, նոր փորձություններ

«C» խմբում կա ընդգծված հետնապահ: «Ղարաբաղը», առաջին խաղից ելնելով, ոչ մի շանս չունի երրորդ տեղի համար պայքարելու: Ու «Չելսիին» պարտվելուց հետո դժվար թե կարողանա ինչ- որ բան անել «Աթլետիկոյի» կամ «Ռոմայի» հետ խաղերում: Միակ շանսը սեփական հարկի տակ անցկացվելիք հանդիպումներն են, որոնցում, միգուցե, երկրպագուների աջակցությունը կօգնի ՉԼ նորեկին:

«D» խմբում դժվար թե «Օլիմպիակոսը» կամ «Սպորտինգը» կարողանան մտնել երկու ուղեգրերի համար մղվող պայքարի մեջ: Չնայած «Յուվենտուսի» խոշոր հաշվով պարտությանը, «Բարսելոնայից» հենց այս թիմերն էլ հանդիսանում են խմբի առաջատարները:

«E» խումբն առանձնացավ մյուսներից իր արդյունքներով: Առաջին հանդիպումներից հետո բոլոր թիմերն էլ վաստակել են մեկական միավոր: Առաջին հայացքից ամեն ինչ այստեղ հավասար է, բայց «Լիվերպուլի» ու «Սևիլյայի» հնարավորությունները ավելի բարձր են գնահատվում Մոսկվայի «Սպարտակից» ու «Մարիբորից»:

«F»  խմբում գրանցվեց ամենախոշոր անակնկալը: «Շախտյորը», թեկուզ և սեփական հարկի տակ, բայց հաղթանակի հասավ «Նապոլիի» նկատմամբ: Հարձակողական ֆուտբոլ դավանող իտալական թիմը անսպասելի պարտություն կրեց, իսկ ահա «Մանչեսթեր Սիթին» իր խաղով ու արդյունավետությամբ ոչ մի շանս չտվեց «Ֆեյենորդին»:

«G» Խմբում էլ  դժվար է ասել, թե ինչպիսի տեսք կունենա մրցաշարային աղյուսակը խմբային փուլի ավարտից հետո: Մրցաշարի նորեկ «Լայպցիգը» միավոր վաստակեց «Մոնակոյի» հետ խաղում, իսկ «Բեշիքթաշը» տպավորիչ հաղթանակի հասավ «Պորտույի» նկատմամբ Դրագաոյում:

Եվ վերջապես «H» խմբում գործող չեմպիոն «Ռեալը», առանց մեծ ջանքեր գործադրելու, տոնեց իր առաջին հաղթանակը`գրավելով մրցակից թիմի դարպասն անընդմեջ 72-րդ խաղում: «Տոտենհեմը», առավելության հասնելով Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ, շատ լավ քայլ կատարեց երկրորդ ուղեգրի համար պայքարում:

Առաջին տուրի արդյունքները ցույց տվեցին, որ գրանդ ակումբները անհամեմատ ուժեղ են ֆինանսապես ավելի թույլ ակումբներից: Կասկածից վեր է, որ ՉԼ այս խաղարկության ամենահետաքրքիր խաղերը սպասվում են խմբային փուլի ավարտից հետո: Բայց ֆուտբոլում հաճախ լինում են և անակնկալները: Տեսնենք, որ թիմը կարող է իր անունը հնչեցնել խմբային փուլի ընթացքում կամ միգուցե և դրանից հետո:

Լրահոս
0