Վալերի Հովհաննիսյան

Վալերի Հովհաննիսյանը լքեց «Արարատի» նախագահի պաշտոնը

42
(Թարմացված է 22:44 30.08.2017)
«Արարատի» ֆուտբոլային ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանը հայտարարել է, որ առողջական լուրջ խնդիրների պատճառով ստիպված է լքել պաշտոնը։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Վալերի Հովհաննիսյանը Մոսկվայի «Արարատի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է, որ երկարատև բուժման կարիք ունի և այդ պատճառով հեռանում է ակումբի նախագահի պաշտոնից:

«Ցավոք, ստիպված եմ վայր դնել «Արարատի» նախագահի ու գործադիր տնօրենի լիազորությունները»,- ասել է նա։

Նա վստահ նշել է, որ ակումբը կշարունակի հասնել հաջողությունների ու կլուծի իր առջև դրված խնդիրները:

«Շնորհակալ եմ բոլոր ֆուտբոլիստներին, մարզչական ու ադմինիստրատիվ կազմին համատեղ աշխատանքի համար»,- ասել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ «Արարատն» այժմ գլխավորում է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտու մրցաշարային աղյուսակը:

42
Լևոն Արոնյան

Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին և խնդրել վերանայել իր որոշումը

87
(Թարմացված է 14:50 04.03.2021)
Մանուկյանը խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին և խնդրել նրան հնարավորություն գտնել վերանայելու իր` ԱՄՆ մեկնելու որոշումը։

Նշենք, որ շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել էր Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու մասին։

«Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։

Նա նաև շեշտել էր, որ տարիներ շարունակ տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդից։

«Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված»,–գրել է Մանուկյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ հպարտացել է Արոնյանով, որ նա եղել է բոլորի պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Արոնյանի շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:

«Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը:

Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն»,–գրել է Մանուկյանը:

«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին

Նա խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:

Վազգեն Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև հանդիպել Լևոն Արոնյանի և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում նրանց անգնահատելի մասնակցությունը:

87
թեգերը:
շախմատիստ, շախմատ, ԱՄՆ, Հայաստան, Վազգեն Մանուկյան, Լևոն Արոնյան
Ըստ թեմայի
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Արցախի մասին ֆիլմը՝ Բեռլինի կինոփառատոնում. ադրբեջանցիները բողոքում են
Արաս Օզբիլիս

«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ

51
(Թարմացված է 23:41 03.03.2021)
Հայ ֆուտբոլիստի երկրպագուները գովել են Օզբիլիսի տղայի ֆուտբոլային ունակությունները` ասելով, որ այսպես նա հորն էլ կանցնի։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն Instagram-ի իր հետևորդներին մի զվարճալի տեսանյութ է ներկայացրել, որտեղ նրա 2-ամյա որդին գոլ է խփում։

«Նա ուրախ է, որ գոլ է խփում»,–տեսանյութին կից գրել է Օզբիլիսը։

View this post on Instagram

A post shared by Aras Ozbiliz (@arasozbiliz)

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոգևորված երեխան իրար հետևից գրավում դարպասը և անգամ դրա` գետնին տապալվելուց հետո փոքրիկը շարունակում է գնդակով հարվածել դարպասին։

Օզբիլիսի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 1025 դոլարով. գումարը կուղղվի Արցախին

Օզբիլիսի հետևորդները մեկնաբանել են տեսանյութը` գրելով, որ «Հայրիկին է քաշել» տղան։  Հայ մեկ ուրիշ ֆուտբոլիստ էլ` կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, կատակել է, թե երեխան հորից լավ է գոլ խփում։

51
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, զվարճալի տեսանյութ, գոլ, որդի, Արաս Օզբիլիս
Ըստ թեմայի
Ինչպես է Գոհար Ավետիսյանի տատը նրան ուղարկում հավաբուն` ձու բերելու. զվարճալի տեսանյութ
Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել
Միշա Գալուստյանի և Սարիկ Անդրեասյանի խնդիրը լուծել է դատարանը
Լամպ. արխիվային լուսանկար

Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

0
(Թարմացված է 09:11 05.03.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8փ. 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Լազոյի փ․ 4, 6 շենքեր, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 10 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57 շենքեր, թիվ 104 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Ջրաշեն 1 և 2 փողոցներ,

11:00-17:00 Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Լազոյի, Կաշեգործների փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ-1 թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

10:00-16:00 Աշտարակ քաղաք՝ Տանձանոց թաղամաս, Նարեկացի, Սիսակյան, Վ․Պետրոսյան, Հեքիմյան, Շահազիզ, Շիրազ, Թումանյան, Մաշտոցի և Լինչի փողոցներ, Օհանավան, Ուշի, Արտաշավան և Սաղմոսավան գյուղեր,

Արարատի մարզում՝

10:00-14:00 Սիփանիկ գյուղ մասնակի,

10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի,

11։00-15։00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,

13:00-14:00 Նորաբաց գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-13:00 Շատին գյուղ մասնակի,

10:00-16:00 Վայք քաղաք՝ Երկրաբանների փողոց և Ջերմուկի խճուղին՝ մասնակի, Չայքենդ թաղամաս, Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ, Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան, Փոռ, Բարձրունի, Մարտիրոս, Սերս գյուղեր,

11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Մոմիկի, Սևակի փողոցներ մասնակի,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի,

10։30-14։30 Զովունի համայնք, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ, «Թամարա և Անի», «Նորմա Կաթ» ՍՊ ընկերություններ,

10։30-16։30 Զովունի համայնքի 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Սյունիքի մարզում՝

10:00-11:00 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 1, 2, 3 շենքեր,

11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 4, 6, 7, 10, 29ա շենքեր,

10:30-11:30 Շամբ գյուղ և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ,

12:00-17:00 Աղիտու, Նորավան, Վաղատնի, Որոտան գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

0
թեգերը:
Մարզ, Երևան, էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
Ըստ թեմայի
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի
Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ
Ատոմակայանը կերիտասարդանա 80- 85 տոկոսով. ռեակտորի թրծման կայանքը հասավ Հայաստան