Գեորգի Կետոև

Աշխարհի առաջնության բրոնզը մերն է. Գեորգի Կետոևը հաղթեց վրացուն

48
(Թարմացված է 12:12 27.08.2017)
Հայաստանի ներկայացուցիչ Գեորգի Կետոևը Փարիզում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից կվերադառնա բրոնզե մեդալով։

ԵՐԵՎԱՆ, 26- օգոստոսի — Sputnik. Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ 97 կգ քաշային Գեորգի Կետոևը բրոնզե մեդալակիր դարձավ։

Նրա մրցակիցը Վրաստանը ներկայացնող Էլիզբար Օդիկաձեն էր:

Հաշիվը 2:2 էր, բայց Կետոևը հաղթեց 2 միավորանոց հնարքի շնորհիվ:

Ազատ ոճում Կետոևը Հայաստանին պարգևեց 2-րդ բրոնզե մեդալը: Ավելի վաղ այդ կարգի մեդալ նվաճել էր 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:

48