Իսկո

Իսկոյի «գինը» 30 մլն եվրոյից դարձավ 700 մլն եվրո

26
(Թարմացված է 14:14 11.08.2017)
Իսկոյի հրաժարագինը Ռեալի հետ նոր պայմանագրով կկազմի 700 մլն եվրո։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ, տեղեկացնում է armsport.am-ը:

Կողմերն արդեն ամեն ինչի շուրջ համաձայնության են եկել, բայց պաշտոնական հայտարարությունը կարվի Իսպանիայի Սուպերգավաթից հետո:

Սպասվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը 5 տարով կերկարաձգի պայմանագիրը, իսկ հրաժարագինը կկազմի 700 մլն եվրո:

Աղբյուրը նշում է, որ «Ռեալի» ղեկավարությունը որոշել է բոլոր ֆուտբոլիստների պայմանագրերում ներառել հրաժարագնի մասին կետը: Այսպես, առաջին թիմի ֆուտբոլիստների հրաժարագինը պայմանագրերում 500 մլն եվրոյից պակաս չի կազմի, իսկ «Ռեալ Կաստիլյայի» ֆուտբոլիստներինը՝ 300 մլն եվրոյից ոչ պակաս:

Իսկոն «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից, երբ 30 մլն եվրոյով տեղափոխվեց «Մալագայից»:

26
Լևոն Արոնյան

Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին և խնդրել վերանայել իր որոշումը

89
(Թարմացված է 14:50 04.03.2021)
Մանուկյանը խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին և խնդրել նրան հնարավորություն գտնել վերանայելու իր` ԱՄՆ մեկնելու որոշումը։

Նշենք, որ շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել էր Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու մասին։

«Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։

Նա նաև շեշտել էր, որ տարիներ շարունակ տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդից։

«Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված»,–գրել է Մանուկյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ հպարտացել է Արոնյանով, որ նա եղել է բոլորի պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Արոնյանի շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:

«Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը:

Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն»,–գրել է Մանուկյանը:

«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին

Նա խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:

Վազգեն Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև հանդիպել Լևոն Արոնյանի և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում նրանց անգնահատելի մասնակցությունը:

89
թեգերը:
շախմատիստ, շախմատ, ԱՄՆ, Հայաստան, Վազգեն Մանուկյան, Լևոն Արոնյան
Ըստ թեմայի
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Արցախի մասին ֆիլմը՝ Բեռլինի կինոփառատոնում. ադրբեջանցիները բողոքում են
Արաս Օզբիլիս

«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ

51
(Թարմացված է 23:41 03.03.2021)
Հայ ֆուտբոլիստի երկրպագուները գովել են Օզբիլիսի տղայի ֆուտբոլային ունակությունները` ասելով, որ այսպես նա հորն էլ կանցնի։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն Instagram-ի իր հետևորդներին մի զվարճալի տեսանյութ է ներկայացրել, որտեղ նրա 2-ամյա որդին գոլ է խփում։

«Նա ուրախ է, որ գոլ է խփում»,–տեսանյութին կից գրել է Օզբիլիսը։

View this post on Instagram

A post shared by Aras Ozbiliz (@arasozbiliz)

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոգևորված երեխան իրար հետևից գրավում դարպասը և անգամ դրա` գետնին տապալվելուց հետո փոքրիկը շարունակում է գնդակով հարվածել դարպասին։

Օզբիլիսի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 1025 դոլարով. գումարը կուղղվի Արցախին

Օզբիլիսի հետևորդները մեկնաբանել են տեսանյութը` գրելով, որ «Հայրիկին է քաշել» տղան։  Հայ մեկ ուրիշ ֆուտբոլիստ էլ` կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, կատակել է, թե երեխան հորից լավ է գոլ խփում։

51
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, զվարճալի տեսանյութ, գոլ, որդի, Արաս Օզբիլիս
Ըստ թեմայի
Ինչպես է Գոհար Ավետիսյանի տատը նրան ուղարկում հավաբուն` ձու բերելու. զվարճալի տեսանյութ
Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել
Միշա Գալուստյանի և Սարիկ Անդրեասյանի խնդիրը լուծել է դատարանը
Արխիվային լուսանկար

Եղվարդի բնակիչը պատերազմի օրերին գնված 17 մլն դրամի զինվորական հանդերձանքը փորձել է այրել

0
(Թարմացված է 11:04 05.03.2021)
«Եղվարդի 30-ամյա բնակչին, սակայն, չի հաջողվել ամբողջությամբ այրել զինվորական հանդերձանքը, քանի որ քաղաքացիները նկատել են հրդեհը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։

«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:

Նա կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

0