ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այսօր մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ գոտեմարտը։
Հայաստանցի 50 կգ քաշային ըմբիշ Կարեն Զուրաբյանը համառ պայքարում չկարողացավ հաղթել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահին Մուխթարովին։
Զուրաբյանը արծաթե մեդալ վաստակեց, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմիական կոմիտեն:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։
7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամենաօգտակար ապուրը ոսպով ապուրն է։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է դիետոլոգ Օլգա Դեկերը։
Նրա խոսքով՝ ոսպով ապուրը հարուստ է սպիտակուցներով։
«Չնայած բուսական ծագմանը` այն պարունակում է 12 ամինաթթու, բայց մենք կարող ենք այս ապուրին ավելացնել նաև կենդանական սպիտակուցներ, ինչպիսին է, օրինակ, միսը», - բացատրել է նա ու հավելել՝ ճաշատեսակը հարուստ է նաև մանրաթելերով և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության և իմունիտետի համար:
Սննդաբանի խոսքով՝ ամենաօգտակար երկրորդ ուտեստը մսային արգանակով և բանջարեղենով ապուրն է, որի մեջ կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեն:
Նա խորհուրդ է տվել նաև ավելացնել կանաչ լոբի, դդմիկ, նեխուր, այսինքն՝ ածխաջրերի նվազագույն պարզ խումբ: Իսկ միսն ապուրին նաև սպիտակուցներ և ճարպեր կտա։



