Անգլիական Պրեմիեր լիգայի մեկնարկը, ինչպես միշտ, տրվելու է օգոստոսի միջնամասում: Առաջին տուրում մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը՝ «Մանչեսթեր Սիթին», մրցելու է «Բրայթոնի» հետ: Հիմա, իհարկե, դեռևս իմաստ չունի խոսել, թե ով և ինչ արդյունքի կհասնի այդ խաղում: Բոլոր թիմերն էլ կարևորում են մրցաշրջանի մեկնարկը, բայց հետաքրքիր է թե Պեպ Գվարդիոլայի թիմը ինչպիսի համալրումներով կամ կորուստներով է մոտենալու առաջնությանը:

Պեպ Գվարդիոլան հաղթող մարզիչներից է, և իզուր չէ, որ «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերն առաջին մրցաշրջանից հետո հիմա արդեն միայն հաղթանակ են ակնկալում իրենց թիմից: Գվարդիոլան «Սիթիում» հայտնվելուց հետո, իհարկե, անմիջապես փոխեց թիմի խաղային ձեռագիրը: Չես համեմատի «Սիթիի» խաղը Պեպի «Բարսելոնայի» տիկի-տակայի հետ, բայց գնդակի նկատմամբ ամբողջ խաղի ընթացքում հսկողություն սահմանելը հիմա անգլիական այս ակումբի խաղային ձեռագրի մեջ ամրագրված է:
Բացի այդ էլ, «Բարսելոնայի» խաղաոճն ամեն թիմում չէ, որ կաշխատի: Դրա համար կատարողներ են հարկավոր: Իսկ «Սիթիում» լրիվ այլ խաղաոճի ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Բայց միևնույնն է` Գվարդիոլան ձգտում է տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը համալրել այնպիսի խաղացողներով, որոնք կհամապատասխանեն ֆուտբոլային իր փիլիսոփայությանը:
«Բենֆիկայի» դարպասապահ Էդերսոնի ձեռքբերումը նշանակում էր, որ Ջո Հարտը ընդհանրապես չի հետաքրքրում Գվարդիոլային, չնայած դա երևում էր նաև անցած մրցաշրջանի ընթացքում: Հիմա արդեն այդ առումով բոլոր հարցերը փակվեցին, ու Հարտը վարձավճարով կխաղա «Վեստ Հեմում»: Բացի այդ, Վիլի Կաբալյերոն տեղափոխվեց «Չելսի», ինչը նշանակում էր, որ Գվարդիոլային ևս մեկ դարպասապահ է հարկավոր: Իսկ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում Կլաուդիո Բռավոյի վստահ խաղը ցույց տվեց, որ չիլիացին նորից տեղ կզբաղեցնի «Սիթիի» դարպասում, չնայած առաջին մրցաշրջանը «քաղաքացիների» կազմում նրա համար հաջողված չի համարվում:
Անգլիայի ազգային հավաքականի և «Տոտենհեմի» պաշտպան Կայլ Ուոկերը, տեղափոխվելով «Սիթի», դարձավ ամենաթանկարժեք անգլիացի պաշտպանը Պրեմիեր լիգայում, որի համար քաղաքացիները վճարեցին ավելի քան 50 միլիոն եվրո: Ուոքերին ձեռք բերելուց հետո «Սիթիից» հեռացավ Գաել Կլիշին, որն այնքան էլ շատ խաղային ժամանակ չէր ստանում արդեն նախկին թիմի կազմում:
Մանչեսթերյան ակումբը համալրել է նաև պորտուգալացի Բեռնարդու Սիլվան: «Մոնակոյի» կազմում Սիլվան ֆրանսիական թիմի հաղթաթղթերից մեկն էր: Հիանալի տեխնիկայով ու դրիբլինգով օժտված այս ֆուտբոլիստը միաժամանակ շատ լավ տեսնում է խաղադաշտն ու կարող է Դավիթ Սիլվայի հետ կառուցողական մեծ դերակատարում ունենալ «Սիթիի» խաղում: «Մոնակոյի» կազմում անցկացրած 58 խաղերում Բեռնարդուն խփել է 11 գնդակ ու կատարել 12 գոլային փոխանցում: Ընդ որում` Բեռնարդու Սիլվան կարող է խաղալ և՛ կիսապաշտպանության կենտրոնում, և՛ եզրում` դեպի կենտրոն տեղափոխվելով, ինչը շատ լավ հնարավորություն է տալիս պորտուգալացուն ամրապնդվել «Սիթիի» մեկնարկային կազմում:
Առաժմ այս երեք տրանսֆերներն են կայացել Մանչեսթերյան այս ակումբում: Բայց, բնականաբար, մինչև օգոստոսի 31-ը (այդ օրը փակվում է տրանսֆերային պատուհանը) «Սիթին» նոր խաղացողներ ձեռք բերելու և՛ հնարավորություն ունի, և՛ ցանկություն: Մասնավորապես նշվում է «Ռեալի» պաշտպան Դանիլոյի հավանական տրանսֆերի մասին: Սկզբից նշվում էր, որ Դանիլոն տեղափոխվելու է «Չելսի», բայց հիմա, ըստ որոշ տեղեկությունների, Գվարդիոլայի հետ զրուցելուց հետո արքայական թիմի պաշտպանը կտեղափոխվի «Սիթի»:
«Մանչեսթեր Սիթիի» հետ կապված պարզ է, որ թիմն ամեն ինչ անելու է Պրեմիեր լիգայում հաղթելու համար: Սակայն հետաքրքիր է, թե ինչ կազմով ու ինչպիսի ֆուտբոլիստներով: Գվարդիոլան խաղ կառուցելու վարպետ է, մնում է, որ նրա ֆուտբոլիստները կարողանան իրականություն դարձնել իրենց մարզչի մտահաղացումները։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։
7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել



