Վիկ Դարչինյան

Վիկ Դարչինյանը պարգև է ստացել Արցախի նախագահից

14
(Թարմացված է 19:07 11.07.2017)
Արցախի նախագահը շքանշան է հանձնել Վախթանգ Դարչինյանին:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահը միջազգային մրցասպարեզներում ունեցած նշանակալի հաջողությունների համար Վախթանգ Դարչինյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում սպորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Վախթանգ Դարչինյանի ներդրումը հայկական սպորտի զարգացման գործում և նրա ակտիվ ներգրավվածությունը համահայկական տարբեր ծրագրերում:

 

14