Ֆուտբոլի գնդակներ

Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանը խաղացել է «Շտուտգարտի» հիմնական կազմում

8
(Թարմացված է 10:39 11.07.2017)
Գերմանական «Շտուտգարտի» հետ Գրասաու ուսումնամարզական հավաքի է մեկնել նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Նոր մրցաշրջանին նախապատրաստվող գերմանական «Շտուտգարտը» մեկնել է Գրասաու՝ ուսումնամարզական հավաքի:

Ակումբի պաշտոնական կայքի տվյալով՝ թիմի հետ հավաքի է մեկնել նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը:

Айк Галстян
armsport
Հայկ Գալստյանը` «Շտուգարդի» կազմում

Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստն անցած շաբաթ պայմանագիր կնքեց «Շտուտգարտի» հետ, իսկ երեկ իր նորամուտը նշեց հիմնական թիմի կազմում՝ մասնակցելով մեկ խաղակեսի «Շտուտգարտ Կիկերսի» հետ խաղում:

Русская версия

8