Բասկետբոլ

Հայուհիները հաղթեցին Կոսովոյի թիմին. 2-րդ տեղն ապահովված է

13
(Թարմացված է 21:58 09.07.2017)
Հայաստանի բասկետբոլի Մ 18 կանանց հավաքականը հաղթեց Կոսովոյին և գրավեց 2-րդ հորիզոնականը:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Մալթայում ընթացող կանանց Եվրոպայի Մ 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականն ապահովեց 2-րդ հորիզոնականը։

Այսօր մեր թիմը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Վահագն Հարությունյանի սաները 68:52 հաշվով առավելության հասան Կոսովոյի նկատմամբ:

Հայաստանի ընտրանին ավարտեց ելույթները C դիվիզիոնում` 4 հանդիպումներում տոնելով 3 հաղթանակ:

13