Բրեդլի Լովերի

Փոքրիկ հերոսի մահը, ամենաթանկարժեք ներքին տրանսֆերն ու Մեսսիների տուգանքը

156
(Թարմացված է 18:09 08.07.2017)
Sputnik Արմենիան ներկայացնում է մարզաշխարհին վերաբերող ուշագրավ լուրեր, որոնք տեղի են ունեցել հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում: Սպորտում, ինչպես միշտ, հաղթանակն ու պարտությունը իրար կողքի են, բայց լինում են նաև շատ ուրախ և տխուր նորություններ:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Անցած շաբաթվա նորությունները բազմազան էին ու վերաբերում էին տարբեր մարզաձևերին: Ֆուտբոլն, ինչպես միշտ, շարունակում է լինել բոլորի ուշադրության կենտրոնում, բայց շատ մարզասերներ հետևում են նաև Ուիմբլդոնյան մրցաշարին: Ու ինչպես միշտ, լինում են լավ ու վատ նորություններ: Սկսենք վատից:

Պրեմիեր լիգայի փոքրիկ հերոսը մահացավ

2016 թվականի դեկտեմբերի 5-ին հինգ տարեկան Բրեդլի Լովերին «Սանդեռլենդ»-«Չելսի» խաղից առաջ դուրս եկավ խաղադաշտ ու գնդակ խփեց Ասմիր Բեգովիչի դարպասը: Դա բարեգործական ակցիա էր, որը կազմակերպել էր «Սանդերլենդի» ղեկավարությունը, փորձելով օգնել իրենց թիմի երկրպագուին քաղցկեղի դեմ պայքարում: Չնայած տարիքին, Բրեդլի Լովերին դարձել էր Անգլիական Պրեմիեր լիգայի հերոսն, ու բոլորը աղոթում էին նրա համար: Ցավոք, փոքրիկը 6 տարեկանում կնքեց իր մահկանացուն` ցավ պատճառելով ֆուտբոլային աշխարհին: Սակայն նա իր հետքը թողեց այս կյանքում, ու Լովերի անվան բարեգործական հիմնադրամը շարունակելու է օգնել քաղցկեղով հիվանդ փոքրիկներին:

Футбольный клуб Сандерленд
© AP Photo/ Owen Humphreys
«Սադերլենդ»

Խորխե և Լեո Մեսսիները կտուգանվեն

Իսպանական դատարանը որոշել է 252 հազար եվրոյով տուգանել Լիոնել Մեսսիին հարկերի մուծումներից խուսափելու համար: Արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստին սպառնում էր 21 ամսյա ազատազրկում, բայց այդ որոշումը փոխարինվեց դրամական տուգանքով: Կտուգանվի նաև Մեսսիի հայրը՝ Խորխեն, որը նույն պատճառով իսպանական դատարանին ստիպված կլինի վճարել 180 հազար եվրո:

Ցանկալի է, որ նման լուրերը ընդհանրապես տեղ չգտնեն մեր կյանքում: Բայց, ինչպես ասում են, ամեն մարդ ունի իր ճակատագիրը: Իսկ հիմա անցնենք այն իրադարձություններին, որոնք արդեն զուտ մարզական են ու, բացի այդ, նաև շատ ուշագրավ:

Лионель Месси
© AP Photo/ Manu Fernandez
Լիոնել Մեսսի

Լուկակուն ընտրեց Յունայթեդը

«Էվերտոնի» հարձակվող բելգիացի Ռոմելու Լուկական համաձայնություն է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ու այս մրցաշրջանի մեկնարկից հանդես կգա մանկունյանցիների կազմում: Լուկակուի տրանսֆերը կդառնա ամենաթանկարժեքը Անգլիական Պրեմիեր լիգայի ներքին տեղափոխությունների մեջ: 75 մլն ֆունտ գումարած բոնուսներ, որոնց շնորհիվ տրանսֆերը կհասնի 100 մլն ֆունտի: Եվ սրա հետ մեկտեղ Ուեյն Ռունին կարող է վերադառնալ իր հարազատ ակումբ՝ «Էվերտոն», որտեղից տեղափոխվել էր «Մանչեսթեր» 2004 թվականին:

Ֆրանսիայից Անգլիա ուղևորությունն արժե 53 մլն եվրո

Հերթական խոշոր տրանսֆերը գրանցվեց Անգլիական Պրեմիեր լիգայում: Լիոնի «Օլիմպիկի» հարձակվող Ալեքսանդր Լակազետն այսուհետև հանդես է գալու «Արսենալի» կազմում: Արսեն Վենգերին առաջիկա մրցաշրջանում արդյունք է հարկավոր, հակառակ դեպքում հրաժարականն արդեն չի հետաձգվի: Լակազետն օգնելու է «Արսենալին» և համապատասխանաբար Արսեն Վենգերին թիմի պատմության մեջ նոր էջ գրելու գործում: Կստացվի, թե ոչ, կիմանանք 2018 թվականին մայիսին:

Հաղթել ուզում են բոլորը

Խոտածածկով կորտերի վրա Թենիսի Մեծ սաղավարտի միակ մրցաշարն այս օրերին ընթանում է Ուիմբլդոնում: Պայքարի մեջ են մտնելու ուժեղագույնները, բացառությամբ Սերենա Ուիլյամսի, որը շատ շուտով մայր կդառնա: Տղամարդկանց մենախաղերում Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը երկու անընդմեջ հաղթանակներից հետո, 1/16 եզրափակիչում հանդիպեց Ռաֆայել Նադալի հետ: Իսպանացուն հաղթելը շատ ոգևորիչ կլիներ հայազգի թենիսիստի համար, բայց Ռաֆան իր բարձրության վրա էր ու հաղթանակի հասավ երեք սեթերում՝ 6:1, 6:4, 7:6 հաշվով: Պայքարը շարունակում են նաև Էնդի Մարեյը, Ռոջեր Ֆեդեռերը և Նովակ Ջոկովիչը:

156