Ֆուտբոլի հավաքական

Հայաստանի հավաքականը նահանջել է

16
(Թարմացված է 14:40 06.07.2017)
Հայաստանի ազգային հավաքականը 73-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հուլիսի 6-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 5 տեղով և զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում է Գերմանիան, Բրազիլիան երկրորդն է, Արգենտինան՝ երրորդը:

Վարկանիշի տասնյակում ըստ հաջորդականության տեղ են գտել նաև Պորտուգալիան, Շվեյցարիան, Լեհաստանը, Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան և Բելգիան։

 

16