00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բավցևիչ. «Հայաստանում ուտելն ազգային հոբբի է և շատ համեղ հոբբի»

© armsportНикша Бавцевич
Никша Бавцевич - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը մի քանի օր է` Երևանում է: Նոր մարզչի գլխավորությամբ ազգային թիմը շուտով կսկսի պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլին:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Նիկշա Բավցևիչը ՀԱՕԿ լրատվականի հետ հարցազրույցում խոսել է իր առաջին տպավորությունների և աշխարհի առաջնությունում մեր շանսերի մասին:

«Առաջին անգամ եմ Հայաստանում: Հասցրել եմ մի փոքր ծանոթանալ քաղաքին: Հայաստանի մասին ունեցածս տեղեկությունը համացանցից է: Ես գիտեմ, որ շատ հին երկիր է` հայրենասեր մարդկանցով, ինչը շատ լավ է: Մարդիկ շփվող են, ընկերասեր և օգնելու պատրաստակամ: Ես հաճելիորեն զարմացա, երբ իմացա, որ ուտելը ձեզ մոտ ազգային հոբբի է: Դա շատ համեղ հոբբի է (ծիծաղում է,- խմբ)»,- ասել է Բավցևիչը:

Ըստ նրա` Երևանը հակասություններով լի քաղաք է, կարծես, այստեղ հին ավանդույթների և ժամանակակից կյանքի պայքար լինի:

«Եվս մեկ առանձնահատկություն եմ նկատել. շատ եմ ճամփորդել, բայց երբեք ոչ մի քաղաքում այդքան վարդեր չեմ տեսել: Ինձ գրավել են նաև որմնանախշերը: Հայաստանն առաջին քրիստոնեական երկիրն է, հետևաբար՝ այստեղ ուսումնասիրելու բազմաթիվ վայրեր կան»,- նշել է մարզիչը:

Նա խոսել է նաև Հայաստանի հավաքականը գլխավորելու որոշման մասին:

Шестые Панармянские игры. Баскетбол - Sputnik Արմենիա
Հայ բասկետբոլիստների երկրորդ պարտությունը

«Իմ գործակալ Սևակ Կեուչյանը հայ է, և նա է ինձ ասել այս հնարավորության մասին: Ինձ համար նոր մարտահրավեր էր ազգային հավաքական գլխավորելը: Հետո հայրս աշխարհագրագետ է, նա ինձ պատմել էր Հայաստանի պատմության, ցեղասպանության մասին, ինչը խթանեց, որ ես ընդունեմ առաջարկը: Ցանկացած մարզչի համար պատիվ է գլխավորել ազգային հավաքական»,- ասել է Բավցևիչը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցանկանում է այս մարզաձևը վերադարձնել եվրոպական նախկին մակարդակին:

«Մ 20 տարեկանների հավաքականը մեծ ներուժ ունի: Հաճելիորեն զարմացա, երբ տեսա խաղացողների, որոնք կարող են խաղալ եվրոպական մակարդակով: Ֆեդերացիան անհավատալի էներգիա և գումար է ներդնում, որոնք փոխկապակցված են,- ասել է մարզիչը:

Բավցևիչը բասկետբոլիստներից շատերի հետ խոսել է հեռախոսով, ներկայացրել իրեն ու իր ծրագրերը և այժմ սպասում է, որ նրանք ժամանեն Հայաստան:

«Երկու հիմնական նպատակ ունեմ: Մեր ֆեդերացիան մեծ ջանքեր է գործադրում սփյուռքի հայ բասկետբոլիստներին հավաքական բերելու համար: Պետք է աջակցեմ նրանց: Կարծում եմ, մոտ ենք այնպիսի խաղացողների խումբ ձևավորելուն, որը հանդես կգա առաջիկա երկու տարիներին: Առաջին նպատակս է` ազգային թիմի նոր մշակույթ ձևավորելը: Դա շատ կարևոր է խաղացողների համար: Ես ունեմ այդ փորձը, գուցե դրա համար են ինձ նշանակել գլխավոր մարզիչ: Բավարար չէ միայն ասել` ես հայրենասեր եմ, սիրում եմ ազգային խորհրդանիշերը: Այդ հայրենասիրությունը պետք է ներդնել հավաքականում: Չէ՞ որ այստեղ ոչ թե գումարի համար ես խաղում, այլ հպարտության և սիրո»,-ասել է նա:

Երկրորդ նպատակը, ըստ Բավցևիչի, հավաքականի հետ լավագույն արդյունքի հասնելն է:

Լրահոս
0