Ֆուտբոլի դաշտ

Հայաստանի հավաքականի պաշտպանն «ուրալցի» դարձավ

15
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը համալրել է եկատերինբուրգյան «Ուրալի» շարքերը:

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պաշտոնապես դարձել է Եկատերինբուրգի «Ուրալի» ֆուտբոլիստ: Այս մասին նշված է ակումբի պաշտոնական կայքում:

24-ամյա ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագրի մանրամասները դեռ չեն հաղորդվում:

Նախորդ մրցաշրջանում Հարոյանը հանդես է եկել իրանյան «Փադիդե» ակումբում և մասնակցել 25 հանդիպման:

Вараздат Ароян
armsport
Վարազդատ Հարոյան

«Ուրալի» կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

 

15