Շախմատ

Տիգրան Պետրոսյանը՝ «World Open»-ի հաղթող

185
ԱՄՆ–ում անցկացվող «World Open» մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել հայ շախմատիստը։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում ավարտվեց «World Open» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 216 շախմատիստ, այդ թվում՝ 33 գրոսմայստեր:

Մրցաշարում հիանալի հաջողության հասավ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը։

Նա 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:

185