00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ալաշկերտի» հաղթանակը դեռևս չի ապահովում երկրորդ փուլի ուղեգիրը

© Sputnik / Asatur YesayantsФутбольный матч Алашкерт-Санта Колома Андора
Футбольный матч Алашкерт-Санта Колома Андора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ալաշերտը» հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում, սակայն պատասխան խաղից առաջ մեր թիմը դեռ հարցեր պետք է լուծի մրցակցի հարկի տակ անցկացվելիք խաղում։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում, սեփական հարկի տակ Ուրոշ Նենադովիչի խփած գոլի շնորհիվ`1:0 հաշվով հաղթանակի հասավ Անդորրայի «Սանտա Կոլոմա» թիմի նկատմամբ:

Վիճակահանությունից հետո շատերը մտածեցին, որ «Ալաշկերտը» հեշտությամբ հաղթահարելու է անդորրացիների արգելքը: Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում հայկական թիմը Երևանում խոշոր`3:0 հաշվով արդեն հաղթանակ ուներ մրցակցի նկատմամբ: Բայց կրկնել նախորդ խաղի արդյունքը «Ալաշկերտին» չհաջողվեց:

Նախ նշենք, որ «Սանտա Կոլոմայի» մեկնարկային կազմում հանդես էին գալիս իննը իսպանացի ֆուտբոլիստներ, որոնց թվում էր նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Խուան Կապդեվիլյան: Հասկանալի է, որ Կապդեվիլյան այն մարզավիճակում չէ, որում նա նվաճել է վերը նշված տիտղոսները, բայց միևնույնն է` իսպանացին շատ կարևոր դերակատարում ունի «Սանտա Կոլոմայի» կազմում:

© Sputnik / Asatur YesayantsԱլաշկերտ–Սանտա Կոլոմա հանդիպում
Ալաշկերտ–Սանտա Կոլոմա հանդիպում - Sputnik Արմենիա
1/4
Ալաշկերտ–Սանտա Կոլոմա հանդիպում
© Sputnik / Asatur YesayantsԱլաշկերտ–Սանտա Կոլոմա հանդիպում
Ալաշկերտ–Սանտա Կոլոմա հանդիպում - Sputnik Արմենիա
2/4
Ալաշկերտ–Սանտա Կոլոմա հանդիպում
© Sputnik / Asatur YesayantsԱլաշկերտ–Սանտա Կոլոմա հանդիպում
Ալաշկերտ–Սանտա Կոլոմա հանդիպում - Sputnik Արմենիա
3/4
Ալաշկերտ–Սանտա Կոլոմա հանդիպում
© Sputnik / Asatur YesayantsԱլաշկերտ–Սանտա Կոլոմա հանդիպում
Ալաշկերտ–Սանտա Կոլոմա հանդիպում - Sputnik Արմենիա
4/4
Ալաշկերտ–Սանտա Կոլոմա հանդիպում
1/4
Ալաշկերտ–Սանտա Կոլոմա հանդիպում
2/4
Ալաշկերտ–Սանտա Կոլոմա հանդիպում
3/4
Ալաշկերտ–Սանտա Կոլոմա հանդիպում
4/4
Ալաշկերտ–Սանտա Կոլոմա հանդիպում

Բացի այդ էլ հայկական թիմի կազմում որակազրկման պատճառով խաղին չէին կարող մասնակցել Միհրան Մանասյանն ու Գևորգ Նռանյանը: Մեկնարկային կազմում չէր նաև Արտակ Գրիգորյանը: Այս գործոնները, իհարկե, իրենց ազդեցությունն ունեցան «Ալաշկերտի» խաղի վրա: Բայց միևնույնն է` մեր չեմպիոնը խաղով ավելի ուժեղ էր մրցակցից, ու մասնավորապես երկրորդ խաղակեսում հայկական թիմը բազմաթիվ հնարավորություններ ունեցավ մինչև ընդմիջում իր ձեռք բերած արդյունքը զարգացնելու համար:

Պարզապես «Ալաշկերտի» գործողություններում շատ դեպքերում չկար գրոհի եզրափակում: Ու նույնիսկ այդ պայմաններում մեր չեմպիոնն ավելի ձեռնտու հաշվով հաղթելու հնարավորություններ ունեցավ: «Սանտա Կոլոման» հիմնականում պաշտպանվելով տասը խաղացողներով «մաքուր» արտագնա հանդիպում էր անցկացնում` մտածելով սեփական դարպասը անառիկ պահելու մասին: Սակայն խաղի ընթացքում երևաց նաև, որ անդորրական թիմը պատասխան խաղում կարող է խնդիրներ ստեղծել մեր թիմի համար:

Անդրադառնալով մեր թիմի խաղին` ընդգծենք, որ Արտակ Եդիգարյանի հարվածները, ինչպես միշտ, վտանգավոր էին, Վահագն Մինասյանը կարող էր հասնել հաջողության (նրա միացումը հարձակմանը անակնկալ էր մրցակցի համար): Վատ հանդիպում չանցկացրին նաև Արտակ Դաշյանն ու Ուրոշ Նենադովիչը: Ու հենց այս ֆուտբոլիստներն էլ կազմակերպեցին ու ստեղծեցին միակ արդյունավետ գրոհն ու հաղթական գնդակը: Դաշյանի աջ եզրից սուր ու լայնակի փոխանցումից հետո դեպի տուգանային հրապարակ, Նենադովիչը մրցակցի պաշտպանի հետ պայքարով կարողացավ շեղել գնդակը «Սանտա Կոլոմայի» դարպասից ներս:

Իհարկե, նվազագույն հաշվով հաղթանակը դեռևս չի ապահովագրում «Ալաշկերտի» հաղթանակն այս դիմակայությունում: Պարզ է, որ պատասխան խաղում «Սանտա Կոլոման» ձգտելու է գնդակ խփել ու անառիկ պահել սեփական դարպասը: Բայց հաջորդ փուլ դուրս գալու համար հենց նույն նպատակն է հետապնդելու նաև «Ալաշկերտը»:

Մի բան է պարզ` երկու թիմերն էլ դեռևս հնարավորություն ունեն երկրորդ փուլ անցնելու համար, և այս պատճառով պատասխան խաղն անցնելու է անհամեմատ լարված ու անզիջում պայքարում:

Հուլիսի 4-ին «Ալաշկերրտի» խաղացողներից պահանջվելու է սառնասրտություն ու այս դեպքում արդեն գոլային պահերի իրացման ավելի բարձր տոկոս:

Լրահոս
0