00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համաշխարհային լեգենդ Մեսսին հոբելյան է նշում

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցФутбол. Чемпионат мира - 2014. Матч Нидерланды - Аргентина
Футбол. Чемпионат мира - 2014. Матч Нидерланды - Аргентина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակակից ֆուտբոլի համաշխարհային աստղերից մեկը՝ արգենտինացի Լիոնել Մեսսին, հունիսի 24-ին դառնում է 30 տարեկան: Իր բազմաթիվ նվաճումներով ու ռեկորդներով, ինչպես նաև ֆանտաստիկ խաղով Մեսսին շարունակում է ֆուտբոլային պատմություն կերտել, ինչը բացառիկներին է հաջողվում:

Լիոնել Մեսսիի մասին կարելի է լռել՝ շատ լավ հասկանալով, թե ինչ մեծության աստղ է ֆուտբոլում, և կարելի է անդադար խոսել ու գրել նրա տաղանդի մասին: Մի բան պարզ է՝ վերջին տասնամյակում այս ֆուտբոլիստն իր հիասաքանչ խաղով նոր երանգ հաղորդեց միլիոնների խաղին՝ գրեթե ամեն մրցաշրջանում սահմանելով նոր ռեկորդներ:

Սակայն չի կարելի չնշել, որ Մեսսիի տաղանդի բացահայտման գործում մեծ նշանակություն է ունեցել նրա տատիկը՝ Սելլին: Բազմանդամ ընտանիքում, որտեղ ծնվել է Մեսսին, հենց տատիկն է զբաղվել ապագա աստղի դաստիարակությամբ, ու նրա շնորհիվ է Լեոն հայտնվել Բարսելոնայում:

11 տարեկանում Մեսսիի մոտ հայտնաբերվեց մի հիվանդություն, որը խոչընդոտում էր պատանու հասակի աճը: Հենց այդ հիվանդության ու թանկարժեք բուժման պատճառով էլ «Ռիվեր Փլեյթը» չուզեց իր դպրոցում տեսնել Լեոյին: Իսկ «Բարսելոնան» ձեռքից բաց չթողեց 13 տարեկան  հրաշամանուկին:

Ֆուտբոլային հոտառությունը չխաբեց իսպանական գրանդի այն ժամանակ սպորտային տնօրեն Կառլես Ռիշակին, որն էլ համաձայնեց և՛ բուժել Մեսսիին, և՛ ընդգրկել կատալոնյան ակումբ: Իսկ թե ինչ եղավ հետո, արդեն գիտեն բոլորը: Իսկ ամեն ինչ սկսվեց «Էսպանյոլի» հետ խաղից, որը Մեսսիի համար պաշտոնական առաջին խաղն էր «Բարսելոնայի» կազմում: Իր առաջին գնդակը կատալոնցիների կազմում Մեսսին խփեց 2005 թվականի մայիսի 1-ին «Ալբասետեի» դեմ խաղում, ու, ինչպես ասում են, այս ամենն ունեցավ հրաշալի շարունակություն:

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցԼիոնել Մեսսի
Футбол. Тренировка ФК Барселона - Sputnik Արմենիա
Լիոնել Մեսսի

2008 թվականին փոխելով մարզաշապիկի համարը (մինչև այդ պահը Մեսսին խաղում էր 19 համարի մարզաշապիկով) ու կրելով ֆուտբոլում հանրահայտ 10 համարի մարզաշապիկը՝ Մեսսին դարձավ այն ֆուտբոլային ֆենոմոնը, որին իր կազմում կուզենային և ուզում են տեսնել աշխարհի բոլոր ուժեղագույն ակումբները: Ֆանտաստիկ արագություն, դրիբլինգ, գնդակի նկատմամբ հսկողություն ' արագություն զարգացնելու դեպքում, անկանխատեսելի հարվածներ, ստանդարտները իրացնելու փայլուն վարպետություն: Սա դեռ ամենը չէ, բայց այս որակներին Լեոն տիրապետում է յուրահատուկ ու անկրկնելի:

Մեսսին հինգ անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Միայն Քրիշտիանու Ռոնալդուն կարող է հասնել արգենտինացուն այդ ցուցանիշով, քանի որ 4 անգամ արդեն ունի այդ տիտղոսը:

© UEFA Twitter Official pageԼիոնել Մեսսի
Лео Месси признан лучшим футболистом Европы 2015 года - Sputnik Արմենիա
Լիոնել Մեսսի

Իսպանիայի բազմակի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, 2008 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն: Սա Մեսսիի տիտղոսների ցուցակն է, բայց ամենաբաղձալի նվաճմանը՝ աշխարհի չեմպիոնի կոչմանը, Լեոն ոչ մի կերպ չի կարողանում հասնել:

Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին 2014թ-ին կարող էր նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը, բայց եզրափակիչում 11 մետրանոցներով հաջողությունը ուղեկցեց Գերմանիայի ընտրանուն: Լեոյին չի հաջողվել նաև նվաճել Ամերիկայի գավաթը, չնայած այստեղ էլ երեք անգամ է խաղացել եզրափակիչներում:

Բայց նման տաղանդի համար 30 տարեկան լինելը չեմ կարծում, որ խնդիր է իր ունակությունները ևս մի քանի տարի ցուցադրելու համար: 2018 թվականին աշխարհի առաջնությունը կայանալու է Ռուսաստանում: Արգենտինայի հավաքականն առայժմ հարավ-ամերիկյան ընտրական գոտում խնդիրներ ունի և ուղեգիր դեռ չի վաստակել: Բայց դժվար է պատկերացնել, որ Արգենտինան չի մասնակցի մունդիալին: Հակառակ դեպքում մենք կզրկվենք ֆուտբոլային բացառիկ տաղանդին հերթական անգամ հետևելու հնարավորությունից:

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցԼիոնել Մեսսին խաղադաշտում
Футбол. Лига Чемпионов. Матч Барселона - Спартак - Sputnik Արմենիա
Լիոնել Մեսսին խաղադաշտում

Մեսսիի ռեկորդների մասին խոսելն այնքան էլ իմաստ չունի, որովհետև դրանք իսկապես շատ են: Պարզապես փաստենք, որ ֆուտբոլային օլիմպոսում Լիոնել Մեսսին իր առանձնահատուկ տեղն ունի, ու նրա մասնակցությամբ խաղերի ժամանակ ֆուտբոլն ասես վերածվում է թատերական ներկայացման, իսկ մարզադաշտի տրիբունաներում նստածները, մեղմ ասած, հաճույքով հետևում են ժամանակակից ֆուտբոլի գլխավոր դերակատարներից մեկի գործողություններին:

Լրահոս
0