Ֆուտբոլային հանդիպում Հայաստան–Չեռնոգորիա

Պոդգորիցան հիշում է Հայաստանի հետ խաղն ու պատրաստվում դիմակայմանը

68
Հունիսի 10-ին կայանալիք Չեռնոգորիա–Հայաստան նախընտրական խաղից առաջ բալկանյան փոքրիկ երկրում հիշում են թիմերի առաջին հանդիպումը, որն ավարտվեց Հայաստանի հավաքականի կամային հաղթանակով։

Խաչիկ Չախոյան և Տիմուր Բլոխին, Sputnik.

 

2016 թվականի նոյեմբերի 11-ին Արթուր Պետրոսյանի թիմը խաղի ընթացքում պարտվում էր 0:2 հաշվով, սակայն ընդմիջումից հետո, երեք գնդակ ուղարկելով դարպաս, հաղթանակ տարավ։

Չեռնոգորիայի թերթերը գրեցին. «Од сјаја до очаја. Շքեղությունից մինչև սարսափ… Ասել, որ ցավալի էր, նշանակում է ոչինչ չասել»։

Բնականաբար, Չեռնոգորիայի ֆուտբոլիստները չեն մոռացել այդ խաղը, և առաջիկա խաղից մեծ սպասելիք ունեն։

Պոդգորիցայում նախատեսված պատասխան խաղին Լյուբիշա Տումբակովիչի թիմը պատրաստվում է առանձնակի եռանդով։ Մարզիչը հարցազրույցի ժամանակ ասել է, որ թիմը մտածում է ոչ թե այն մասին, թե ինչպես վրեժխնդիր լինի Հայաստանից, այլ թե ինչպես լավ խաղա և փորձի հաղթել։

Բոլորին պարզ է, որ հակառակորդ թիմը լրջորեն է պատրաստվել առաջիկա խաղին, քանի որ երկու հավաքականներն էլ հույսեր են փայփայում Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու և աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար:

Չեռնոգորիայի խաղացողները գուցեև մարտական են տրամադրված, բայց մի քանի օր առաջ սեփական հարկի տակ պարտվել են Իրանի հետ ընկերական խաղում, և նրանց մարզիչը խոստովանում է, որ դա կարող է հոգեբանորեն ազդել թիմի վրա։ Իսկ ահա Չեռնոգորիայի «Դան» թերթը նշել է, որ այդ պարտությունը «Հայաստանի հետ խաղից առաջ լուրջ նախազգուշացում էր»։

Այն, ինչ այժմ կատարվում է Չեռնոգորիայի հավաքականի հետ, կարելի է «հունիսյան ավանդույթ» անվանել, որովհետև, որպես «կանոն», նրանք ամառվա առաջին ամսվա խաղերում մշտապես պարտվում են։

Իրանի հետ խաղը Չեռնոգորիայի հավաքականի պատմության մեջ հունիսյան անհաջող խաղերից յոթերորդն էր։ Ընդհանուր առմամբ Տումբակովիչի հավաքականը խաղին բավականին լուրջ է տրամադրված։ Sportklub.rs պորտալը մեջբերում է գլխավոր մարզչի խոսքերը. «Մենք գնահատում և հարգում ենք Հայաստանի հավաքականին։ Լավ թիմ է, որը հաղթեց մեզ ու Ղազախստանին և բավականաչափ տհաճություն պատճառեց Լեհաստանին ու Դանիային»։

«Հավաքականի բոլոր խաղացողները լուրջ մոտիվացիա ունեն, և ես տեսնում եմ, որ նրանք ցանկանում են ամբողջ ուժերը ներդնել հանուն հաղթանակի», – վերջին ասուլիսներից մեկում ասել է Մոսկվայի «Դինամոյի» և Չեռնոգորիայի հավաքականի խաղացող Ֆաթոս Բեչիրայը։

Նրա խոսքով` Հայաստանի հավաքականում մի քանի հիանալի խաղացող կա, Բեչիրայը հատկապես առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանին։

«Մենք պետք է 90 րոպե շարունակ կենտրոնացած խաղանք, որպեսզի նախորդ խաղի սցենարը չկրկնվի», – ասել է ֆուտբոլիստը։

Ահա այսպիսի տրամադրություններ են տիրում այս պահին Չեռնոգորիայի թիմում։

Պարզ է, որ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն առանձնահատուկ ուշադրության է արժանանալու, քանի որ նա կարողանում է վերահսկել խաղը և իր «վրա վերցնել» մի քանի մրցակցի։ Դրանից պետք է օգտվեն թիմակիցները։ Առաջին հերթին, հայերը պետք է ակտիվ տեղաշարժվեն դաշտում, հատկապես առանց գնդակի` հակառակորդի գրոհի ժամանակ սեփական դարպասի մուտքը փակելու համար, և պետք է ազատ տարածություններ ստեղծեն հարձակման համար։

Հայկական թիմը ոչ մի դեպքում չպետք է կենտրոնանա պաշտպանության վրա։ Եթե հայերը միայն պաշտպանվեն, դա Չեռնոգորիայի օգտին կլինի։ Հասկանալի է,  որ պետք է խաղալ դարպասներին ուշադրություն դարձնելով, սակայն գնդակի վերահսկումը չպետք է զիջել մրցակցին։

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմի խաղացողներից մի քանիսը չեն կարող մասնակցել հաշվետու խաղին։ Բայց սա առաջին անգամը չէ։ Հայկական ֆուտբոլի պատմության մեջ էլի են եղել այնպիսի հանդիպումներ, երբ թիմը խաղացել է առանց առաջատարների, բայց կարողացել է պատվով դուրս գալ և հասել արդյունքի։ Եվ այն ֆուտբոլիստները, որոնք կխաղան Չեռնոգորիայի հավաքականի դեմ, պետք է հասկանան, որ հավաքականում խաղում են լավագույնները։ Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։

68
Լևոն Արոնյան

Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին և խնդրել վերանայել իր որոշումը

90
(Թարմացված է 14:50 04.03.2021)
Մանուկյանը խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին և խնդրել նրան հնարավորություն գտնել վերանայելու իր` ԱՄՆ մեկնելու որոշումը։

Նշենք, որ շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել էր Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու մասին։

«Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։

Նա նաև շեշտել էր, որ տարիներ շարունակ տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդից։

«Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված»,–գրել է Մանուկյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ հպարտացել է Արոնյանով, որ նա եղել է բոլորի պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Արոնյանի շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:

«Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը:

Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն»,–գրել է Մանուկյանը:

«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին

Նա խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:

Վազգեն Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև հանդիպել Լևոն Արոնյանի և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում նրանց անգնահատելի մասնակցությունը:

90
թեգերը:
շախմատիստ, շախմատ, ԱՄՆ, Հայաստան, Վազգեն Մանուկյան, Լևոն Արոնյան
Ըստ թեմայի
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Արցախի մասին ֆիլմը՝ Բեռլինի կինոփառատոնում. ադրբեջանցիները բողոքում են
Արաս Օզբիլիս

«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ

51
(Թարմացված է 23:41 03.03.2021)
Հայ ֆուտբոլիստի երկրպագուները գովել են Օզբիլիսի տղայի ֆուտբոլային ունակությունները` ասելով, որ այսպես նա հորն էլ կանցնի։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն Instagram-ի իր հետևորդներին մի զվարճալի տեսանյութ է ներկայացրել, որտեղ նրա 2-ամյա որդին գոլ է խփում։

«Նա ուրախ է, որ գոլ է խփում»,–տեսանյութին կից գրել է Օզբիլիսը։

View this post on Instagram

A post shared by Aras Ozbiliz (@arasozbiliz)

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոգևորված երեխան իրար հետևից գրավում դարպասը և անգամ դրա` գետնին տապալվելուց հետո փոքրիկը շարունակում է գնդակով հարվածել դարպասին։

Օզբիլիսի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 1025 դոլարով. գումարը կուղղվի Արցախին

Օզբիլիսի հետևորդները մեկնաբանել են տեսանյութը` գրելով, որ «Հայրիկին է քաշել» տղան։  Հայ մեկ ուրիշ ֆուտբոլիստ էլ` կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, կատակել է, թե երեխան հորից լավ է գոլ խփում։

51
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, զվարճալի տեսանյութ, գոլ, որդի, Արաս Օզբիլիս
Ըստ թեմայի
Ինչպես է Գոհար Ավետիսյանի տատը նրան ուղարկում հավաբուն` ձու բերելու. զվարճալի տեսանյութ
Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել
Միշա Գալուստյանի և Սարիկ Անդրեասյանի խնդիրը լուծել է դատարանը
Օնիկ Գասպարյան

«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը

16
(Թարմացված է 13:49 05.03.2021)
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց հարցին` ի վերջո Օնիկ Գասպարյանն այժմ աշխատանքից ազատվա՞ծ է համարվում, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։

«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։

Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։

Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։

Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

16
թեգերը:
Զինված ուժեր, Բանակ, Անդրանիկ Քոչարյան, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում