Հայաստանի հավաքականը մեկնեց Չեռնոգորիա

Հայաստանի հավաքականը մեկնեց Չեռնոգորիա

45
(Թարմացված է 14:41 09.06.2017)
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը մեկնեցին Պոդգորիցա։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Հունիսի 9-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը մեկնեցին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցա։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հունիսի 10-ին Երևանի ժամանակով 22:45-ին Պոդգորիցայում կկայանա Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: Հավաքականի կազմում Պոդգորիցա է մեկնել 21 ֆուտբոլիստ:

Сборная Армении отправилась в Черногорию
Հայաստանի հավաքականը մեկնեց Չեռնոգորիա

Չեռնոգորիա են մեկնել.

Դարպասապահներ Արսեն Բեգլարյանը («Ալաշկերտ»), Գրիգոր Մելիքսեթյանը («Գանձասար-Կապան»), և Արամ Հայրապետյանը («Բանանց»):

Պաշտպաններ Տարոն Ոսկանյանը («Կարմիոտիսսա», Կիպրոս), Հրայր Մկոյանը («Էսթեղլալ», Իրան), Գաել Անդոնյանը, («Վերիա», Հունաստան), Լևոն Հայրապետյանը («Փեյքան», Իրան), Գագիկ Դաղբաշյանը («Ալաշկերտ»), Արտակ Եդիգարյանը («Ալաշկերտ»), Արմեն Մանուչարյանը («Փյունիկ»):

Կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Արաս Օզբիլիզը («Բեշիքթաշ», Թուրքիա), Էդգար Մանուչարյանը («Ուրալ», Ռուսաստան), Էդգար Մալաքյանը («Ստալ», Ուկրաինա), Մարկոս Պիզզելլին («Քսանտի», Հունաստան), Կամո Հովհաննիսյանը («Տորպեդո-Բելազ», Բելառուս), Արտակ Գրիգորյանը («Ալաշկերտ»), Նարեկ Ասլանյանը («Փյունիկ»):

Հարձակվողներ Ռուսլան Կորյանը («ԲՄԱ-Խաբարովսկ», Ռուսաստան), Արթուր Սարկիսովը («Յենիսեյ», Ռուսաստան), Տիգրան Բարսեղյանը («Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)։

Русская версия

45