Լևոն Արոնյանի կինը շախմատ է խաղացել դատապարտյալների հետ

Լևոն Արոնյանի կինը շախմատ է խաղացել դատապարտյալների հետ

110
Դատապարտյալների հետ անցկացված շախմատային համառ պայքարն ավարտվել է Արիանա Կաոլիի հաղթանակով։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Մայիսի 26-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին շախմատի միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց 20 դատապարտյալների հետ: Այս մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության կայքում։

«Շախմատային խաղին ներկա էր նաև «Ճամփորդ» անվճար շաբաթաթերթի խմբագրակազմը: Շուրջ 4 ժամ տևած համառ պայքարն ավարտվեց Արիանա Կաոիլիի հաղթանակով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դատապարտյալների թվում էին նաև Լեհաստանի, Ռումինիայի, Իրանի և այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող ազատազրկված անձինք:

Шахматистка Ариана Каоли провела шахматную партию с заключенными в уголовно-исполнительном учреждении Армавир
Уголовно-исполнительное учреждение НБ РА
Լևոն Արոնյանի կինը շախմատ է խաղացել դատապարտյալների հետ

110