Ըմբշամարտ

Հայաստանցի ըմբիշները մեդալներ են նվաճել Բելառուսում

19
(Թարմացված է 10:21 29.05.2017)
Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ է նվաճել Բելառուսում կայացած միջազգային մրցաշարում։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մայիսի 26-27-ը Բելառուսում մասնակցել է միջազգային մրցաշարի։ Երիտասարդները մրցել են մեծահասակների մրցաշարում և ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ է նվաճել, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Ըմբշամարտ
© Sputnik / Владимир Баранов

Բելառուսում չեմպիոն են դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ քաշային կարգ) եւ Գեղամ Գալստյանը (65 կգ)։ Արծաթե մեդալի են արժանացել Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։ Իսկ Վարդգես Կարապետյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ, ընդհանուր առմամբ, գոհ է տղաներից։ Մինչեւ Եվրոպայի առաջնությունը սխալները շտկելու ժամանակ ունեն։

Այժմ ազատ ոճի երիտասարդական հավաքականը Վլադիկավկազում է, որտեղ մինչեւ հունիսի 10-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի։

19