Միշա Ալոյան

Միշա Ալոյանի առաջին հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

20
Հայազգի բռնցքամարտիկն առաջին հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. 2012 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Միշա Ալոյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, իր առաջին հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: Այս մասին հայտնում է Championat.com-ը:

Հայազգի բռնցքամարտիկը պարտության է մատնել նիկարագուացի Յադեր Կարդոսային: Մենամարտը կայացել է Կեմերովոյում:

Ալոյանը հաղթող է ճանաչվել մրցավարների միաձայն որոշմամբ: Կարդոսայի համար այս պարտությունը 12-րդն էր պրոֆեսիոնալ ռինգում:

28-ամյա հայ բռնցքամարտիկը 2016 թվականին Ռիոյի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճեց, սակայն մարզական արբիտրաժային դատարանը զրկեց նրան այդ մեդալից արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով:

Русская версия

20