Կարեն Խաչանով

Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշում բարձրացավ 14 հորիզոնականով

78
(Թարմացված է 13:34 01.05.2017)
20-ամյա հայ թենիսիստը շարունակում է ռուս մարզիչների թվում լավագույնը մնալ պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշում։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Ռուսաստանաբնակ պրոֆեսիոնալ հայ թենիսիստ Կարեն Խաչատուրովը բարձրացավ 14 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշի 42-րդ տեղը, որի թարմացված տարբերակը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։

Խաչանովը անցած շաբաթ Բարսելոնայի մրցաշարում հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ զիջեց արգենտինացի Օրասիո Սեբալիոսին։

Ռուսաստանցին երրորդ ռաունդի խաղում առաջին անգամ առաջ անցավ համաշխարհային վարկանիշի առաջին տասնյակի Բելգիայի ներկայացուցիչ Դավիթ Գոֆենին։ 20-ամյա հայ թենիսիստը շարունակում է ռուս մարզիկների թվում լավագույնը մնալ պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշում։ Վարկանիշի առաջին տասնյակում փոփոխություններ չեն եղել` կրկին առաջատար է բրիտանացի Էնդի Մարեյի, տասնյակը փակում է Գոֆենը։

Русская версия

78