00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Ուկրաինայի օրակարգն առաջ տանելը հակասում է ՀՀ շահերին. Գրիգոր Բալասանյան
09:47
5 ր
Ձյունիկ Աղաջանյան
Իշխանությունը փորձել է տարանջատել Սփյուռքը` թուլացնելով հայկական քաղաքական լծակները. Ձյունիկ Աղաջանյան
09:54
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվգենյա Մեդվեդևա (Բաբասյան). «Մրցակցությունն ինձ լիցք է տալիս»

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցФигурное катание. Чемпионат России. Женщины. Произвольная программа
Фигурное катание. Чемпионат России. Женщины. Произвольная программа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեղասահքի Աշխարհի, Եվրոպայի և Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան, որը համաշխարհային ռեկորդներ է սահմանել կարճ և ազատ ծրագրում, պատրաստ է մասնակցելու 2018 թվականի օլիմպիական խաղերին։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik, Ալեքսեյ Ստեֆանով. 2016-2017 թվականների միջազգային մեկնարկներում ռուս գեղասահորդների արդյունքներին էր նվիրված ՄՏԳ «Ռոսիա Սեգոդնյա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպած մամուլի ասուլիսը։ Սակայն ուշադրության կենտրոնում էր, իհարկե, Ռուսաստանի գեղասահքի աստղ Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան), որը հայկական արմատներ ունի։

Евгения Медведева-Бабасян - Sputnik Արմենիա
Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանն առաջինն է աշխարհում

«Ինչ վերաբերում է գեղասահքի աշխարհի ներկա թիմային առաջնությանը, որը նոր է ավարտվել Տոկիոյում, ապա, իմ կարծիքով, դա արժանի պայքար էր։ Ռուս գեղասահորդները ցուցադրեցին բարձր արդյունքներ, մրցունակություն և բնականաբար, հաղթական ավարտն ազդարարեց Եվգենյա Մեդվեդևան։ Իսկ դուք գիտե՞ք, որ այդ հաղթանակը հաստատվեց համաշխարհային երկու ռեկորդներով։ Սովորաբար, այդ ռեկորդները չեն հաշվում, սակայն տվյալ դեպքում Ժենյայի ռեկորդը Չմշկորդների միջազգային միությունը ճանաչեց կայացած»,- նշել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կոգանը։

«Շնորհակալ եմ գեղասահքի ֆեդերացիային՝ մարզվելու համար ընձեռնված հնարավորության համար։ Պայմանները մեզ մոտ շատ լավն են, բոլոր հնարավորությունները կան առաջ գնալու։ Երբ ես սառույցի վրա եմ դուրս գալիս, այնքան եմ ընկղմվում ինքս իմ մեջ, որ նույնիսկ չեմ նկատում, որ մարդիկ խոսում են ինձ հետ, շուրջբոլորս ոչինչ չեմ լսում», — 17-ամյա գեղասահորդուհին բացահայտեց իր հաջողության գաղտնիքը։

Եվգենյա Մեդվեդևան պատմեց, որ հաղթել նրան օգնում են մի շարք գործոններ` Ռուսաստանի թիմի, ֆեդերացիայի և մարզչի աջակցությունը։

«Ինձ համար դա, անկասկած, կարևոր է, քանի որ մարզիկը պետք է զգա, որ հենարան ունի։ Թեև մերն անհատական մարզաձև է, ամեն դեպքում, նախապատրաստման ընթացքին մի շարք մարդիկ են մասնակցում, որոնց ես շատ շնորհակալ եմ»,- ասաց մարզուհին։

Եվգենյա Մեդվեդևան իր կարիերայում անթույլատրելի սխալ է գործել` նա չի լսել մարզչին և որոշել է ծրագրի ժամանակ ավելորդ ցատկ կատարել։

Евгения Медведева-Бабасян - Sputnik Արմենիա
Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նոր ռեկորդ է սահմանել գեղասահքում

«Ես, պարզապես, հասկացա, որ հնարավորություն ունեմ ցույց տալու ավելին, քան մյուսները։ Եվ, նույնիսկ հասկանալով, որ դրա պատճառով միավորն իջնելու էր՝ կատարեցի ցատկը։ Դա, իհարկե, իմ ինքնագործունեությունն էր։ Հետո ինձ հասկացրեցին, որ այդպես չի կարելի, և օլիմպիական մրցաշրջանում ես ամեն ինչ կանեմ ծրագրին խիստ համապատասխան»,- խոստացավ գեղասահորդուհին։

«Հասկանալ է պետք, որ քառացատկը կատարման հատուկ տեխնիկա է պահանջում։ Ցանկացած ձախողում ամեն ինչ տապալում է։ Բացի այդ, դա շատ ռիսկային է»,- իր աշակերտուհու ինքնագործունեության մասին ասաց Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեն։

Նա խոստացով ներառել այդ ցատկը Մեդվեդևայի ծրագրում միայն այն ժամանակ, երբ նա լիովին պատրաստ կլինի դրան։

Այն հարցին, թե արդյո՞ք պատրաստ է Եվգենյան 2018 թվականի օլիմպիական խաղերին, որոնք անցկացվելու են Հարավային Կորեայում, մարզիչը դրական պատասխանեց, սակայն նշեց, որ գեղասահորդուհու մասնակցության մասին պետք է հարցնել ոչ թե իրենից, այլ ֆեդերացիայից։

Ինքը` Եվգենյա Մեդվեդևան, կարծում է, որ լավ ֆիզիկական պատրաստվածություն ունի և պատրաստ է մասնակցել Օլիմպիադային, նա նշեց, որ ձգտում է նոր ռեկորդների, նրան լիցք է հաղորդում թիմում առկա մրցակցությունը։

«Մրցակցությունն ինձ համար միշտ լավ է։ Սիրում եմ հետևել, թե ինչպես են աշխատում իմ այսօրվա և ապագա մրցակիցները։ Տեսնում եմ, թե ինչ նոր բան կարող եմ սովորել, դա ինձ առաջ է մղում և ստիպում լավ աշխատել»,- ասել է Եվգենյա Մեդվեդևան։

Русская версия

Լրահոս
0