Հայ թաեքվոնդոիստը հաղթել է «Fujairan Open 2017»-ում

Հայ թաեքվոնդոիստը հաղթել է «Fujairan Open 2017»-ում

4
(Թարմացված է 17:29 19.04.2017)
Հայաստանի թաեքվոնդոյի ազգային հավաքականը Իրանի Սարի քաղաքում մասնակցել է «Fujairan Open 2017» ներկայացուցչական միջազգային մրցաշարին:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. «Fujairan Open 2017» Մրցաշարում 87 կգ քաշային կարգում Արսեն Գրիգորյանը նվաճել է ոսկե մեդալ: Արսենի անձնական մարզիչը 2008 թ. Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանն է: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիակն կոմիտեի մամուլի ծառայությունը։

68 կգ քաշային կարգում Սերգեյ Վարդազարյանը (անձնական մարզիչ՝ Արսեն Ավետիսյան) դարձել է բրոնզե մեդալակիր:

G-1 կարգի մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 19 երկրի 26 թիմ:

Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը (երրորդը՝ երկրների մեջ):

Ազգային հավաքականի կազմում հանդես են եկել նաև Ալբերտ Հովհաննիսյանը, Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Հենրիխ Բադալյանը (68 կգ) և Դավիթ Վարդումյանը (74 կգ):

Իրանում Հայաստանի հավաքականը հանդես է եկել գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի ղեկավարությամբ: Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:

Այժմ ազգային հավաքականը կպատրաստվի մայիսին Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Русская версия

4