Արթուր Աբրահամ

Արթուր Աբրահամ. «Արարքներս խոսում են իմ փոխարեն»

16
(Թարմացված է 16:26 19.04.2017)
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը խոսել է ապրիլի 22-ին նախատեսված մենամարտի մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Պետք է հաղթել անկախ այն հանգամանքից, թե ով է ռինգում, ասել է WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը` խոսելով Ռոբին Կրասնիչիի հետ սպասվող մենամարտի մասին։ Այս մասին հայտնում է Fightnews-ը։

Ապրիլի 22-ին Էրֆուրտում (Գերմանիա) Աբրահամն ու Կրասնիչին կպայքարեն WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։

«Ես քիչ եմ խոսում, իմ փոխարեն խոսում են արարքներս։ Ես ռինգում ցույց կտամ, թե ինչպես եմ մարզվել։ Պատրաստվում եմ հաղթել և պայքարել տիտղոսի համար։ Երկուսս էլ լավ մարկարդակում ենք, այդ պատճառով էլ երկրպագուներն անհամբեր սպասում են այս մարտին։ Անկախ դրանից, թե ով է ռինգում, պետք է հաղթել, ես ուզում եմ հաղթել և հաղթում եմ», — ասել է Աբրահամը։

Նրա հակառակորդ Ռոբին Կրասնիչին իր հերթին խոստովանել է, որ հարգում է Աբրահամին։

«Բայց ռինգում կարող է միայն մեկ հաղթող լինել, ես երկար և ջանասիրաբար մարզվել եմ, որպեսզի աշխարհի չեմպիոն դառնալու երազանքս իրականանա», — ասել է Կրասնիչին։

Աբրահամը վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2016 թվականի հունիսին։

Արթուր Աբրահամը (իսկական անունը Ավետիք Աբրահամյան) բռնցքամարտիկի կարիերան սկսել է Հայաստանում, սակայն 90-ականների կեսերին ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, որտեղ նա շարունակել է մենամարտել արդեն գերմանական դրոշի ներքո։

WBO գերմիջին կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը 29-ամյա Ռոբին Կրասնիկի հետ կմենամարտի ապրիլի 22-ին։ Մենամարտը հնարավոր է դիտել Առաջին ալիքի ուղիղ եթերում, ժամը 00:30-ին։

Русская версия

16