Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին

10
(Թարմացված է 13:44 18.04.2017)
Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ընթանում է GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարը:

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարի երրորդ տուրում Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երրորդ տուրի արդյունքները. Արոնյան-Վաշյե-Լագրավ` 1:0, Կարուանա-Մայեր` 1:0, Բլյուբաում-Նայդիչ` 0:1, Հոու Յիֆան-Կարլսեն` ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո. 1. Հոու Յիֆան` 2.5 միավոր, 2-4.Կարուանա, Արոնյան, Նայդիչ` 2-ական, 5. Կարլսեն` 1.5, 6. Վաշյե-Լագրավ`1, 7-8. Բլուբաում, Մայեր`0.5-ական միավոր:

GRENKE Chess Classic շախմատային մրցաշարն անցկացվում է շրջանաձև մրցակարգով։

10