Գյումրի

Գյումրիում կկառուցվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց

97
(Թարմացված է 11:10 13.04.2017)
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը այս տարվանից կսկսի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. 2017 թվականին սկսվելու են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման աշխատանքները:
Այդ մասին հայտնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ նշելով, որ այս պահին հայտարարվել է մրցույթ` նախագծա-հաշվարկային աշխատանքներ կազմելու համար:

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ այս տարի շարունակվել են սպորտի ոլորտում կատարվող մասնավոր ներդրումները: Դրանց միջոցով 2017 թվականին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցվելու է 4800 քմ ընդհանուր մակերեսով մարզա-առողջարարական համալիր: Կառուցման աշխատանքները կավարտվեն 2018 թվականի փետրվար ամսին:

2017 թվականի դեկտեմբեր ամսին կավարտվեն նաև Տավուշի մարզի Իջևան քաղաքում կառուցվող լողավազանի և հարակից շինությունների շինարարական աշխատանքները, որոնց 70 %-ն իրականացվել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում: Այս աշխատանքների համար կատարվել է 163,934 ԱՄՆ դոլարի մասնավոր ներդրում:

Русская версия

97
թեմա:
Արթուր Ալեքսանյան. աշխարհի եռակի և օլիմպիական չեմպիոն (11)