Շախմատ

Մեր շախմատիստուհիները դրական արդյունք են գրանցում

13
(Թարմացված է 14:37 12.04.2017)
Ռիգայում ապրիլի 11-ին խաղացվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության (144 մասնակից, 11 տուր) առաջին տուրը:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի-Sputnik. Ռիգայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը:

Մեկնարկային տուրում Լիլիթ Գալոյանը հաղթանակ տարավ, Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Մարիա Գեւորգյանը պարտվեց, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Մայրցամաքի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

13